ardshininvestbank.am
Open in
urlscan Pro
212.73.95.154
Public Scan
Submitted URL: https://ardshininvestbank.am/
Effective URL: https://ardshininvestbank.am/?lang=hy
Submission: On December 25 via api from US — Scanned from CH
Effective URL: https://ardshininvestbank.am/?lang=hy
Submission: On December 25 via api from US — Scanned from CH
Form analysis
0 forms found in the DOMText Content
ԱնհատականԲիզնես Մասնաճյուղեր և բանկոմատներ +374 60 655000 Հայերեն Ամենօրյա բանկային ծառայություններ Վարկեր Քարտեր Ներդրումներ I-Banking Հայերեն Կարևոր տեղեկատվություն վարկային քարտերի սպասարկման վերաբերյալ. մանրամասների համար՝ այստեղ։ Ամանորյա տոների կապակցությամբ բոլոր մասնաճյուղերը / Գլխավոր գրասենյակը և Հեռախոսային կենտրոնը կաշխատեն փոփոխված ժամանակացույցով։ Մանրամասների համար հետևեք հղմանը։ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ Մենք ուրախ ենք ողջունել Ձեզ Արդշինինվեստբանկում: Նոր թվային միջավայրում մենք հատուկ պահպանել ենք ձեզ համար բոլոր այն ծառայությունները, որոնք դուք օգտագործում եք: Մեր թիմը փորձել է անել ավելին, և մշակել է մի շարք նոր հնարավորություններ՝ ձեր ֆինանսական առօրյան առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար: Մաղթում ենք նոր և ավելի հետաքրքրական փորձառություն Արդշինինվեստբանկի թվային տիրույթում: Մեր պաշտոնական մամլո հաղորդագրությանը խնդրում ենք ծանոթանալ ստորև: Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի 29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»: Բանկը ս.թ. դեկտեմբերի 2-ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ: «Այս գործընթացը նշանակալի է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի համար, քանի որ այն ընդգծում է հայկական կապիտալով անկախ բանկի կայունությունն ու վստահելիությունը: Մենք լիահույս ենք, որ Արդշինբանկի խմբի հաճախորդները կզգան ուժեղ և վստահ, իսկ նախկին HSBC Հայաստանի աշխատակիցները կշարունակեն իրենց կարիերան զարգացնել Արդշինբանկի հետ` հիմնված կայունության և լավագույն փորձի փոխանակման սկզբունքների վրա»,- ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը: Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 6-ից մեկնարկած գործընթացն իրականացվել է հաշվետվողականության և շահառուների հետ աշխատանքների թափանցիկ հաղորդակցության սկզբունքներով: ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել էր համակենտրոնացումը, ընդգծելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակման և սպառողների շահերի վնասման: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նախնական համաձայնություն էր տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Այսպիսով, գործարքի ավարտն արձանագրվում է համակարգերի և տվյալների բազաների տեղափոխմամբ և ինտեգրմամբ: HSBC Հայաստանը Արդշինբանկի խմբում ընդգրկելու գործարքի համար ընտրվել է նվազագույն փոփոխություններով անցում ապահովելու ռազմավարությունը. այս որոշումը կայացվել է նախևառաջ հաճախորդների հարմարությունն ապահովելու համար: Փոփոխություններից հետո էլ HSBC Հայաստանի հաճախորդները կշարունակեն սպասարկվել նույն մասնաճյուղերում և նույն անձնակազմի կողմից: Նոր բրենդավորմամբ բանկային քարտերի ակտիվացման ուղեցույցներն արդեն տրամադրվել են հաճախորդներին. հաշիվները պահպանվել են, իսկ քարտերը վերափոխվել են նախկին բանկոմատային քարտերից՝ լիարժեք դեբիտ քարտերի: Հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր մոբայլ բանկինգի հավելվածից, որի մուտքանունները ևս պահպանվել են. անհրաժեշտ է միայն փոխել գաղտնաբառը և ակտիվացնել համակարգը` առանց բանկ այցելելու: Յուրաքանչյուր հարցում անհատական մոտեցմամբ ու ուշադրությամբ՝ բանկը հոգ է տանում հաճախորդների հարմարավետ անցումն ապահովելու մասին: Պրոդուկտների և ծառայությունների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել հետևյալ հղմամբ։ ՍՏԱՆԴԱՐՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ Ավելին ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՀՀ ԴՐԱՄՈՎ Ավելին ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՎԱՐԿ Ավելին ԴԵԲԵՏԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ Ավելին VISA GOLD DEBIT DIGITAL CARD Տրամադրում 2000 ֏ Ժամկետ 3 ՏԱՐԻ Արժույթ ֏ $ € Քարտը կարող է օգտագործվել բոլոր տեսակի վճարումների իրականացման և կանխիկի ստացման համար Ավելին ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԸ ՓՈԽՎՈՒՄ Է 1. Այսուհետ կարող եք մուտք գործել Օնլայն բանկային համակարգ ավելի պարզ և արագ 2. Կատարել գործարքներ առավել հեշտ տարբերակով Ներբեռնել Կարևոր ծանուցում չեկերի և չեկային գրքույկների վերաբերյալ keyboard_arrow_down 2024թ.-ի օգոստոսի 15-ից Բանկը դադարեցրել է ֆիզիկական անձանց Չեկային գրքույկների տրամադրումը: Բանկի կողմից նախկինում ֆիզիկական անձանց տրամադրված Չեկային գրքույկներից դուրս գրված չեկերի ընդունումը կշարունակվի մինչև 2024թ.-ի նոյեմբերի 15-ը: Խնդրում ենք, չեկեր ներակայացնելիս կամ դուրս գրելիս, հաշվի առնել վերոնշյալ ժամկետը՝ առաջնորդվելով Չեկային գրքույկի դիմում-պայմանագրի 5․1 և 5․2 կետերով սահմանված՝ չեկերի ներկայացման ժամկետներով: 2024թ.-ի նոյեմբերի 15-ից հետո խնդրում ենք չեկային գրքույկը ոչնչացնել կամ վերադարձնել Բանկ: Չեկերի դուրսգրման փոխարեն հնարավոր է կատարել փոխանցում կամ վճարում Բանկի Հեռախոսային և Օնլայն/Մոբայլ բանկային ծառայությունների միջոցով կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում: Ծառայությունների պայմաններին և սակագներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայքի համապատասխան բաժինը: Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել մեր շուրջօրյա աշխատող Հեռախոսային կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով: ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Տարադրամի փոխանակում Ոսկու արժեք chevron_leftchevron_right Կանխիկ Անկանխիկ chevron_leftchevron_right ԱրժույթԳնումՎաճառքԿԲUSD392399395.75EUR407421411.42RUR3.914.173.97GBP488509496.07CHF431453439.67 Թարմացվել է` 25.12.2024 10:39 ՓՈԽԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԻՉ Կանխիկ Անկանխիկ chevron_leftchevron_right Ունեմ AMD arrow_drop_down Կստանամ USD arrow_drop_down © 2024 ARDSHININVESTBANK CJSC. All rights reserved ՀՀ, 0015, ք. Երևան, Պարոնյան փողոց 42 Հեռ.: (+374 60) 655000 E-mail: office@ardshininvestbank.am Էջը թարմացվել է` 24.12.2024 14:11 ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ Ներբեռնեք մեր պաշտոնական հավելվածները Ինչու Արդշինինվեստբանկ Մեր մասինԲանկի խորհուրդՂեկավարությունՀաշվարկային դրույք Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքՀաշվարկային տոկոսադրույք ՀաշվետվություններԲանկի կառուցվածքը Հաճախորդներին Անվտանգության ուղեցույցԿարգավորումԲանկային ծառայություններՀաճախորդների իրավունքներՕգտակար հղումներԳաղտնիության քաղաքականությունԱրխիվՀետադարձ կապ Այլ Հայտարարություններ սոց. ցանցեր Ուշադրություն` Հարգելի հաճախորդ Բանկի կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։