activecitizen.yerevan.am Open in urlscan Pro
46.162.194.140  Public Scan

Submitted URL: http://activecitizen.yerevan.am/
Effective URL: https://activecitizen.yerevan.am/
Submission: On August 10 via api from FR — Scanned from FR

Form analysis 0 forms found in the DOM

Text Content

Առաջարկներ
Քարտեզ Հարթակի մասին Մուտք Գրանցում


ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԵՐԵՒԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ես, դու և Երևանի քաղաքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների քաղաքը:



ՄՈՒՏՔ


ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ




9065

Ակտիվ քաղաքացիներ


204

Առաջարկներ


865

Կարծիքների քանակ


15582

Հավանումներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր
կարծիքը:

LED ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՆՇԱՆՆԵՐ

26-07-2019

ՌՈԲԵՐՏ ԼԵՎՈՆՅԱՆ

Առաջարկն է Երևանում փոխարինել ճանապարհային նշանները LED վահանակներով, որի վրա
հնարավոր կլինի պատկերել կոնկրետ նշանը։ Վահանակները կլինեն ունիվերսալ, որոնց մեջ
հնարավոր կլինի արտապատկերել ճանապարհային ցանկացած նշան և, օրինակ, փոփոխության
անհրաժեշտության դեպքում նշանի ֆիզիկական փոփոխություն անհրաժեշտ չի լինի։ Միայն
պատկերի փոփոխություն կկատարվի հատուկ ծրագրային ապահովման միջոցով։ Այսինք նշանը
կփոփոխվի 1 կոճակի հպումով։ Որպես սնուցման միջոց վահանակների վրա տեղադրված կլինեն
արևային վահանակներ։ Այս տեսակի նշանները ապահովում են շատ ավելի լավ
տեսանելիություն օրվա ցանկացած ժամի՝ ի տարբերություն այժմ կիրառվող արտացոլող
ծածկույթով նշանների։

19
1

կարդալ ավելին

ՏԱՐԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԱՐՔ

12-07-2019

ԷԴԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Առաջարկս հետևյալն է, տեղադրել սարքավորումներ, որոնք կընդունեն մետաղյա, ապակյա և
պլաստիկ տարաներ հավելյալ գումարի դիմաց, դա կնպաստի քաղաքը մաքրել նմանատիպ աղբից:

19
4

կարդալ ավելին

ՄՈՒԼՏԱՐԹ-ՍԹՐԻԹԱՐԹ

06-10-2019

ԱՐԱՄ ՊԱՐՈՒՆԱԿՅԱՆ

Հանդիսանալով մեր ժամանկների արվեստի ակտիվ ներկայացուցիչներ, որպես  գեղանկարիչներ
և  ժամանակակից արվեստով հետաքրքրվողներ՝ հանձն ենք առնում մեր ներդրումն ունենալ
քաղաքի վիզուալ արվեստի զարգացմանն ու բարելավմանը։

Ունենալով  բազմադարյա մշակույթ,ժառանգություն, սակայն լինելով 21-րդ դարի սերունդ՝
պարտավորություն ենք զգում  հանրությանը և աշխարհին ցուցադրել մեր ժառանգությունը ՝
արդիական մոտիվներով։ Եվ այդ իսկ պատճառով  որոշեցինք նախագծել մի ծրագիր (որը
կունենա շարունակական բնույթ)։

Նախագծի հիմնակետը կայանում է հնի և նորի միաձուլման և վերարտադրման մեջ։

Մեր օրերում  նոր սերնդի կապը անցյալի ժառանգության հետ գնալով նվազում է, այդ իսկ
պատճառով  մեր թիմով, որտեղ բոլորս հանդիսանում ենք գեղանկարիչներ, որոշեցինք հին
հայկական հեքիաթների հիման վրա նկարահանված  մուլտֆիլմների կերպարները միքսել և
վերակերպարավորել ու պատկերել սթրիթ արթի միջոցով մի կոմպոզիցիայում։

20
0

կարդալ ավելին

ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐ ՄԱՅԹԵԶՐԵՐԻՆ

26-08-2019

ԱՐԱՄ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ

Եթե կանգառները խաչմերուկներին շատ մոտ են, ապա անհրաժեշտ է կառուցել ճաղավանդակներ
մայթեզրերին, ինչի շնորհիվ խաչմերուկները կազատվեն արհեստական խցանումներից:

41
2

կարդալ ավելին

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՇՆԵՐԻ ԶԲՈՍԱՆՔՆ ՈՒ ՎԱՐԺԵՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅԳԻՆԵՐ

12-07-2019

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հաշվի առնելով այն փաստը, որ մայրաքաղաքում այս պահին չկան շների զբոսանքի համար
նախատեսված վայրեր, առաջարկում եմ յուրաքանչյուր վարչական շրջանում
հատուկ տարածք հատկացնել շների զբոսանքի համար։ 

Ցանկապատված տարածքների առկայությունը կկանխի հնարավոր հարձակման դեպքերը։ Այդ կերպ
գոհ կլինեն թե՛ շուն ունեցող քաղաքացիները և թե՛ շների ներկայությունից իրենց
անապահով զգացող քաղաքացիները։

Առաջարկում եմ նաև կառուցել մասշտաբներով ավելի մեծ տարածք, որը նախատեսված կլինի
շների վարժեցման համար՝ հագեցած համապատասխան տեխնիկայով։

14
1

կարդալ ավելին

ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐ

07-08-2019

ԱՐԱ ԲԱԲԱՅԱՆ

Բարև Ձեզ։ Իմ առաջարկը վերաբերվում է Երևանի ծայրամասերում գտնվող բարձրահարկ
շենքերին, որոնք իրենց գորշ ու տխուր գույներով հիշեցնում են սովետական ոչ այդքան
լավ տարիները։ Ես առաջարկում եմ ներկել այդ շենքերը ուրախ և վառ գույներով, որպեսզի
մեր երեխաները բակերում խաղալիս շրջապատված լինեն վառ և ուրախ գույներով, այլ ոչ
սովետական գորշով։ Իսկ ֆինանսական ծախսերի մեծ մասը առաջարկում եմ թողնել այն
կազմակերպությունների վրա, որոնք հենց նույն այդ բարձրահարկ շենքերի վերելակներում
փաքցնում են իրենց գովազդային պաստառները և գրեթե ոչինչ չեն անում այդ շենքերի
համար։ Նախապես շնորակալություն։

8
2

կարդալ ավելին

ԱԿՏԻՎ ԿԱՄԱՎՈՐ

13-09-2019

ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Խնդիրը վերաբերում է հաշմադամություն ունեցող մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ 
Քաղաքային միջավայրը հարմարեցված չէ տեղափոխման սահմանափակումներ ունեցող
քաղաքացիների ակտիվ կյանքին, և այս ծրագիրը փորձում է նպաստել նրանց տեղաշարժմանը և
սոցիալական կյանքի ինտեգրմանը։

5
1

կարդալ ավելին

ՄԱՔՈՒՐ ԵՐԵՒԱՆ

26-07-2019

ՆԱՐԻՆԵ ՄԱԿԱՐՅԱՆ

Հանրային աղբամանների ծածկերի կառուցում

49
1

կարդալ ավելին

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

16-09-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ակտիվ քաղաքացի հարթակում զետեղվում են բավականին օրիգինալ առաջարկներ: Առաջարկվում
է ոչ այնքան օրիգինալ, բայց անհրաժեշտ և արդիական առաջարկ՝ միջին տարողության մեկ
լրացուցիչ նոր աղբատար մեքենայի ձեռքբերում՝ Երևանի քաղաքապետարանի ծրագրից դուրս:

Առաջարկվում է 30 միլիոն դրամի շրջանակներում ձեռք բերել մեկ միավոր աղբատար
մեքենա, վրան գրել «Ձեռք է բերվել «Ակտիվ քաղաքացի» ծրագրի շրջանակներում»: Սա
միանգամից երկու խորհուրդ կպարունակի.առաջինը՝  Երևանցիները «Սանիթեքի» սաբոտաժին ի
պատասխան իրենց ձայնով անմիջական մասնակցություն ունեցան քաղաքի համար հրատապ խնդրի
լուծմանը և երկրորդը՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի մշտական գովազդ՝ որպես մասնակցային
կառավարման լավ գործիք:

6
0

կարդալ ավելին

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԿՈՒՅՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ

18-07-2019

ՎԱՆՈՒՇ ԱԼՈՅԱՆ

Աշխարհի զարգացած քաղաքներում հաճախ կարելի է հանդիպել մայթերի, անցումների,
գետնանցումների, հասարակական տրանսպորտի կանգառների, մետրոյի կայարանների, նույնիսկ
մետրոյի վագոնների հատակին անհարթ կետագծավոր ուղիներ։ Դրանք կույր կամ վատ
տեսողություն ունեցող մարդկանց համար են նախատեսված։ Քանի որ նրանք չեն տեսնում ու
չեն կարող օգտվել այլ ցուցանակներից, այս ուղիների օգնությամբ նրանք
կկարողանան տեղաշարժվել Երևանի կենտրոնում, օգտվել հասարարական տրանսպորտից և առանց
դժվարությունների զբոսնել քաղաքում։

28
2

կարդալ ավելին

STREET WORKOUT ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԲՈԼՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

28-09-2019

ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բարև ձեզ, 
Երևանում շատ արագ տեմպով աճում են սպորտային ակումբները, ֆիթնես մարզասրահները,
բայց բնակիչների զգալի մասը ժամանակի, գումարի կամ հեռավորության պատճառով չի
կարողանում իրեն թույլ տալ այցելել մարզասրահներ:
Շատ եվրոպական երկրներում և Ռուսաստանում արագ տեմպերով զարգանում է բակային
պայմաններում մարզվելու մշակույթը, խոսքը բացօթյա մարզահրապարակների մասին է, որոնք
անվճար են և բաց բոլորի համար:
Երևանում այս պահին կառուցված է ընդամենը 2 նմանատիպ մարզահրապարակ, որը ցավոք սրտի
շատ քիչ է Երևանի միլիոնանոց բնակչության համար:
Կառուցելով  մեկական բացօթյա մարզահրապարակ յուրաքանչյուր վարչական շրջանում գտնվող
կենտրոնական այգիներից մեկում՝ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան անվճար
պայմաններում զբաղվել սպորտով և ֆիզիկական կուլտուրայով: 

Մարզահրապարակը դառնում է սպորտային և առողջ ժամանցի վայր: Այդտեղ կարող են մարզվել
և երեխաները, և դեռահասներն ու երիտասարդները, և մեծահասակները:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում (Արմենիա ՀԲԿ-ի հարակից այգում ) 2012թ.-ից
գործում է Street Workout-ի մարզահրապարակ, որն իր շուրջ է հավաքել մոտակայքում
ապրող բնակիչներին և մարզահրապարակը օրվա ցանկացած ժամի լի է մարզվող մարդկանցով:
Այսինքն այդ մարզահրապարակը վառ օրինակ է, որ գաղափարը իրոք աշխատում է և իրոք կա
նման մարզահրապարակների պահանջարկ Երևանի բոլոր վարչական շրջաններում:
 

172
10

կարդալ ավելին

ՄԱՆԵՔԵՆՆԵՐ ԱՆՑՈՒՂԻՆԵՐԻՆ

20-09-2019

ՌԱՖԱՅԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Առաջարկում է երեխայի տեսքով մանեքեններ տեղադրել անցուղիներին, հատկապես դպրոցների
տարածքում, վարորդներին էլ ավելի զգոն պահելու նպատակով:

454
17

կարդալ ավելին



Տեսնել բոլորը


ԱՄԵՆԱՇԱՏ ՔՎԵԱՐԿՎԱԾՆԵՐԸ

Դուք էլ անպայման քվեարկեք նախընտրած առաջարկների օգտին.
Ձեր քվեարկությամբ է ձևավորվում լավագույն առաջարկների ցանկը:


Հ․ ՕՇԱԿԱՆԻ ԱՆՎ․ N 172 ԴՊՐՈՑԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՒ ՓՈԽԵԼ
ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ


ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ''ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ'' -Ը


ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


ԼԵԴ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


#ԻՄՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՐԲԵՐԴԻ

Տեսնել բոլորը


ԴՈՒՔ ԿԱՐՈ՛Ղ ԵՔ ՆՊԱՍՏԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Երևանի քաղաքապետարանը Ձեր կողմից ընտրված առաջարկները կյանքի կոչելու համար
համայնքային բյուջեից նախատեսել է տրամադրել


500 000 000 ԴՐԱՄ


ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի
արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտնաբերման,
առաջարկների ներկայացման և քննարկման համար:

Հարթակի ստեղծումը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել
արդյունավետ և սերտ փոխգործակցություն ապահովելու և մասնակցային կառավարում
իրականացնելու նպատակով:

Ավելին

«ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» հարթակը
գործում է Blockchain տեխնոլոգիայով




ԲԱԺԻՆՆԵՐ

Հարթակի մասին

Առաջարկներ

Ուղարկել առաջարկ

Քարտեզ

Բլոկչեյն

ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

Ժամանակացույց

Հարթակի կանոններ

Օգտվելու պայմաններ

Գաղտնիություն

ՀՏՀ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ՀՀ, Երևան 0015, Արգիշտիի փող. 1

+374 11 514 712

ac@yerevan.am

Դիտել էջը

Երևանի քաղաքապետարան
© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Ստեղծող՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

Բլոկչեյն կոդը ստուգված է Fasttoken ընկերության աուդիտորների կողմից:

ՄՈՒՏՔ

Եթե արդեն գրանցված եք համակարգում, խնդրում ենք մուտք գործել:

Էլ. հասցե
Գաղտնաբառ
Մոռացել եմ գաղտնաբառը





Մուտք Դեռ չունե՞ք անձնական էջ

ԿԱՅՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Առաջարկների ընդունման ժամանակահատվածն է
08/07/2019 - 01/10/2019

Փակել