activecitizen.yerevan.am Open in urlscan Pro
46.162.194.140  Public Scan

Submitted URL: http://activecitizen.yerevan.am/
Effective URL: https://activecitizen.yerevan.am/
Submission: On August 09 via api from FR — Scanned from FR

Form analysis 0 forms found in the DOM

Text Content

Առաջարկներ
Քարտեզ Հարթակի մասին Մուտք Գրանցում


ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԵՐԵՒԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ես, դու և Երևանի քաղաքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների քաղաքը:



ՄՈՒՏՔ


ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ




9065

Ակտիվ քաղաքացիներ


204

Առաջարկներ


865

Կարծիքների քանակ


15582

Հավանումներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր
կարծիքը:

ԼԱՎ ՈՐԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱԳՈՒՍՏԻ ՈՒ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԿԵՏԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ
ՀԱՄԱՐ

02-10-2019

ԱՐԱՄ ԹՈՐՈՍՅԱՆ

Քաղաքացիներից շատերի մոտ կուտակվում է քիչ օգտագործված, լավ որակի
հագուստ, հատկապես մանկական։

Առկա են նաև բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ, ում նման հագուստ հարկավոր է։

ԱՌԱՋԱՐԿ.

Ստեղծել փոքր գեղեցիկ կետեր, ուր մարդիկ կարող եմ թողնել չօգտագործվող հագուստն ու
կոշիկները, որտեղից և կարիքավորները կկարողաման վերցնել իրենց համար անհրաժեշտը։ 

 

 

 

 

 

32
4

կարդալ ավելին

ԲՈՒՅՍԵՐ, ՈՐՈՆՔ ԾԱԾԿՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԸ

26-07-2019

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սիրելի՛ երևանցիներ, առաջարկում եմ, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքում տնկի
հետևյալ բույատեսակները.

 1.  PYRACANTHA
 2.  IVY
 3.  HONEYSUCKLE
 4.  VIRGINIA CREEPER
 5.  CLEMATIS
 6.  CAMPSIS RADICANS ‘TRUMPET VINE’
 7.  JASMINE
 8.  ROSE
 9.  GARRYA ELLIPTICA
 10. ABUTILON ‘KENTISH BELLE’

Այս տեսակի բույսերը շատ արագ են մեծանում և լավ դիմացկուն են շոգին, բայց
ամենակարևորը այս բույսերը էականորեն կքչացնեն քաղաքի ՓՈՇԻՆ, որը մենք շնչում ենք:
Էլ սիրունության մասին չասեմ:

29
1

կարդալ ավելին

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

24-09-2019

ԱՎԵՏԻՍ ՄԻՐԶՈՅԱՆ

Բարև Ձեզ։ Հարգելի քաղաքապետարան, ուզում եմ առաջարկել, որ բացի կենտրոնական
փողոցներից ևս քաղաքի մնացած փողոցներում լինի մատնանշված փողոցի անվանումները։
Շնորհակալություն:

7
0

կարդալ ավելին

ԼՈՒՍԱԱՆԴՐԱԴԱՐՁՆՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ

26-07-2019

ՀԱՄԱԶԱՍՊ ԹՈՐՈՍՅԱՆ

Լուսաանդրադարձնող փարոսիկանման հարմարանքներ փողոցների բաժանարար գծերի երկայնքով,
հատկապես վատ լուսավորված հատվածներում:

39
3

կարդալ ավելին

ԵՐԵՒԱՆՆ ԱՌԱՆՑ ՊԼԱՍՏԻԿԻ

11-07-2019

ՍՈՒՍԱՆՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Հաշվի առնելով 21-րդ դարում առկա բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաև
մայրաքաղաքների գերբեռնվածության ցուցանիշը, անհնար է չնկատել, որ զարգացած
երկրների մայրաքաղաքներում իրականացվող բնապահպանական միջոցառումները մեծ դեր ունեն
քաղաքի կանաչ տարածքների պահպանման և բնապահպանական խնդրիներից զերծ մնալու
հարցում: Մեր քաղաքում կան բազմաթիվ այդպիսի խնդրիներ և ես ցանկանում եմ ձեր
ուշադրությունը հրավիել քաղաքի աղտոտման վրա՝ մասնավորապես պլաստիկ տարրաներով: Այս
խնդրիը շատ լուրջ բնապահպանական խնդրի է հանդիսանում քանի, որ պլաստիկ շշերը շատ
դժվար են քայքավում և բնության մեջ հայտնվելով կարող են 100 տարուց ավել մնալ և
վնաս հասցնել ամբողջ շրջակա միջավայրին: Քանի որ մեր երկրում չկա սորտավորված
աղբահավաք, չկա ռեսուրսի մի քանի անգամ վերամշակելու և օգտագործելու մշակույթը,
պլաստիկ տարրաները հայտնվում են բնության մեջ և մեծ վնաս են հասցնում մեզ և մեր
շրջակա միջավայրին: Ես առաջարկում եմ լուծել այս խնդիրը հատուկ սարքերի միջոցով,
որոնց մեջ պլաստիկ շիշ տեղադրելու դեպքում այն շշի փոխարեն տալիս է գումար կամ այդ
գումարին համարժեք կտրոն, որը մարդիկ կարող են օգտագործել գնումներ կատարելիս: Այս
սարքերի շնորհիվ բազմաթիվ մարդիկ դեն չեն նետի պլաստիկ շշերը: Մեր մտածողությունից
դրուս կգա այն սխալ ըմբռնումը, որ շշերը հավաքելը և դրանց դիմաց գումար ստանալը
աղքատ կամ անապահով լինելու նշան է: Մեր քաղաքի որոշ կետերում կան պլաստիկ շշերի
համար նախատեսված տարրաներ, բայց ցավոք սրտի դրանք իրենց բուն նպատակին չեն
ծառայում: Մարդիկ բացի շշերից այնտեղ այլ տեսակի աղբ էլ են գցում, քանի որ չկա
շահագռգռող առիթ: Այս սարքավորումները, որոնք շշի դիմաց գումար են տրամադրում կամ
գումարին համարժեք կտրոն մեծ հետաքրքրություն կառաջացնեն բազմաթիվ քաղաքացիների
մոտ:

Հավաքված շշերը կուղղարկվեն վերամշակող գործարան, որից ստացված շահույթը
կօգտագործվի ծրագրի շարունակական բնույթը ապահովելու, ընթացիկ ծախսերի և առաջացած
խնդրիների լուծման համար:Սարքերի վրա կարող ենք գովազդային պաստառներ փակցնել,
որոնցից նույպես կարող ենք շահույթ ստանալ: Ծրագիրը ունի շարունակական բնույթ.
Հաջողելու դեպքում կարող ենք զարգացնել շշերը դեն չնետելու մշակույթը, որը մի քանի
տարում մեծ ծավալներ կընդգրիկի և հավաքված շահույթը կուղղվի նոր սարքեր ձեռք
բերելուն, որոնք պլաստիկից բացի կարող են ընդունել ապակյա և մետաղյա
շշեր:Արդյունքում մեր մայրաքաղաքը կդառնա ավելի մաքուր և ժամանակի պահանջների
համահունչ:

75
6

կարդալ ավելին

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐՆԵՐ

16-07-2019

ԱՆԴՐԱՆԻԿ ՉՈՐՈԽՅԱՆ

Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ,
ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Հիմա Հայաստանը համարվում է շատ հարուստ
երկիր՝ քաղցրահամ ջրի պաշարներով: Վստահ եմ՝ շատ մոտ ապագայում ջուրը դառնալու է
հզոր ռեսուրս երկրի տնտեսության համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի խելամիտ
օգտագործենք մեր ջրի պաշարները: 

Առաջարկում եմ Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող (օրինակ
կոճակի սեղմումով):

Ներքևում ներկայացրել եմ իմ սուբյեկտիվ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկները.

Երևանում մոտավոր հաշվարկներով կա 2000 ից ավելի ցայտաղբյուր: Իմ գնահատմամբ մեկ
ցայտաղբյուրից միջինում ցայտում է 1 խմ ջուր 3 րոպեի ընթացքում: Մեկ օրում դա
մոտավոր 500 խմ է: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ
ջուր: Հաշվի առնելով, որ տարվա մեջ 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց
են թողնում 240 միլիոն խմ ջուր: Կարծում եմ ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն օրվա
ընթացքում (երբ մարդիկ իրականում օգտվում են դրանից) մոտ 30% է (կենտրոնում մի փոքր
ավել, ծայրամասերում՝ ավելի քիչ): Հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%: 
Այսինքն՝ տարվա կտրվածքով, Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն
խմ ջուր, որը կարելի է կանխել:

Հիշեցնեմ միայն, որ Սևանից տարեկան ջրառը կազմում է հենց 170 միլիոն խմ:

Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր ցայտաղբյուրի համար կծախսվի մոտավոր 10000 դրամ,
բոլորը միասին կարժենա 20 միլիոն դրամ: Բնակիչների համար 1 խմ ջրի սակագինը կազմում
է 191 դրամ: 170 միլիոն խմ - ի գինը մոտավոր 32 միլիարդ 470 միլիոն դրամ է կազմում:
Թվերից երևում է, որ ներդրումը չափազանց չնչին գումար է կազմում ի համեմատություն
սպասվող եկամտի:

Արդյունքը երկարաժամկետ կտվածքում օգտակար է լինելու ոչ միայն Երևանի, այլ ամբողջ
Հայաստանի համար:

15
6

կարդալ ավելին

ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐ ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

05-08-2019

ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈՖՅԱՆ

Մենք՝ բոլոր երևանցիներս, հաճույքով պարծենում ենք, որ մեր քաղաքը 2800 տարեկան է,
նույնիսկ ամեն անգամ հիշատակում ենք, որ Երևանը մեծ է Հռոմից 29 տարով։ Թեպետ, որ
դա անկասկած ճշմարտություն է, այնուամենայնիվ այդ ժամանակաշրջանին վերաբերվող մեր
ունեցած մշակութային ժառանգությունը բավականին աղքատ է։ Այսօր Երևան քաղաքի
պատմության թանգարանը մեծ մասամբ վերաբերվում է միջնադարյան և նոր դարաշրջանի
պատմությանը։ Գրեթե չունենք նյութեր և տեղեկատվություն Երևանի ստեղծման դարաշրջանի
վերաբերյալ, հանձինս մշակույթի, սոցիալ տնտեսության, բնակիչների սովորույթների և
ապրելակերպի, ռազմարվեստի մասին։ Մեր թիմը համարում է, որ այդ դարաշրջանում մենք ոչ
պակաս ուշագրավ նյութեր ունենք ցույց տալու մեր զբոսաշրջիկներին ։ Առաջարկում ենք
Երևան քաղաքի պատմության թանգարանին կից ստեղծել Վիրտուալ իրականության տաղավար,
որը հնարավորություն կտա թանգարնի այցելուներին, հատուկ ՎԻ ակնոցների միջոցով
իրականացնել 5-6 րոպեանոց ճանապարհորդություն դեպի 2800 թվկանի Երևանը, որտեղ
ականատես կլինի տարբեր ռազմական, սոցիալ-տնտեսական և այլ դեպքերի։

327
37

կարդալ ավելին

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ

24-09-2019

ՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Առաջարկում եմ Թումանյանի այգում տեղադրել Հ.Թումանյանի կերտած հերոսներին:
Երեխաները ավելի հետաքրքրությամբ կխաղան այնտեղ և կլուսանկարվեն: Հնարավոր է գետակի
մոտ տեղադրել Անբան Հուռուն լվածք անելիս: Շանն ու կատվին սեղարանների մոտ կամ
Կիկոսին և իր ընտանիքին:

13
2

կարդալ ավելին

ԲԱՐԵԿԱՐԳ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐ

26-08-2019

ՇՈՒՇԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Առաջարկում եմ վերանորոգել գետնանցումները, քանի որ կան գետնանցումներ, որոնցից
օգտվելը շատ տհաճ է և վտանգավոր: Ինչպես նաև վերացնել գետնանցումների բուտիկների
տարածքից դուրս առևտուրը։

30
0

կարդալ ավելին

ԲԱՐԵԿԱՐԳ ԵՒ ԳՐԱՎԻՉ ՄԱՐԶԱԴԱՇՏ ԴԱՎԹԱՇԵՆՈՒՄ

08-08-2019

ԱՐՓԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ծրագրի նպատակն է խթանել Երևանում հեծանիվ վարելու մշակույթը, քաղաքացիների առողջ
ապրելակերպը և հաճելի ժամանցի ստեղծումը: Գաղտնի չէ, որ Երևանը հարմարեցված չէ
հեծանվավարության, հեծանվասպորտով զբաղվելու համար, թեպետ քաղաքացիների շրջանում
հեծանվասպորտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Հայտնի է, որ
հեծանվավարությունը առողջության պահպանման և ամրապնդման արդյունավետ տարբերակ է և
ժամանցի միջոց: Եվրոպական երկրներում ընդունված մշակույթ է այն՝ առանց տարիքային
սահմանափակման կիրառվում է բնակիչների կողմից: Հայաստանում այս մշակույթի
զարգացմանը նպաստող գործոնները, թերևս, բավարար չեն և տևական գործընթաց է պահանջում
ոլորտի զարգացումը ապահովելու համար: 

Իմ առաջարկը փոքր ներդրում կարող է լինել այս ամենում: Վերջերս ինքս հեծանիվ եմ
գնել՝ նպատակ ունենալով առողջ ապրելակերպով զբաղվել և իմ ժամանցը կազմակերպել այն
վարչական շրջանում, որտեղ բնակվում եմ, սակայն ինքս բախվեցի այն խնդրին, որ
Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգ և հարմարեցված տարածք չկա այդ նպատակի
իրագործման համար:

Ամենից հարմարը դպրոցների բակերն են. նույն նպատակով դպրոցների բակերում և հարակից
տարածքում հավաքվում են բնակիչներ՝ երեխաներ, պատանիներ, մեծահասակներ՝ իրենց
ժամանցն անցկացնելու, հեծանիվ վարելու, զրուցելու, երեխաներին զբոսանքի տանելու: 

Այդպիսի մի տարածք է նաև Դավթաշեն վարչական շրջանի 199 և 196 դպրոցների
հարևանությամբ գտնվող բացօթյա մարզադաշտը և դպրոցների բակերը:

Օրվա տարբեր ժամերին մարզադաշտում կարող եք տեսնել վազորդների, հեծանիվ վարողների,
սակայն այն անհրապույր է, անբարեկարգ, հնացած և չմոտիվացնող:

Մարզադաշտի անմիջապես հարևանությամբ գտնվող 199 դպրոցի բակի տարածքը
նույնպես երեկոյան ժամերին մարդաշատ է. ծերեր, երեխաներ, պատանիներ այդտեղ
անցկացնում են իրենց ժամանցը: Դպրոցի բակն ավելի բարեկարգ է, սակայն հարակից
մարզադաշտը վատթար վիճակում է. մարզադաշտի բարեկարգումը թույլ կտա ընդհանուր
գեղեցիկ միջավայր ստեղծել՝ համախմբելով ժամանցը և սպորտը:

Առաջարկում եմ մարզադաշտի տարածքը բարեկարգել՝ ճաքալցում կատարել՝ ասֆալտապատելով
ամբողջ մարզադաշտը, եզրերը կարգի բերել, լույսեր տեղադրել քաղաքացիների երեկոյան
զբոսանքի ապահովման և հեծանվավարությունը անվտանգ և հաճելի կազմակերպելու համար,
մարզադաշտի եզրերին մոտ տեղադրել նստարաններ, փոքր-ինչ կանաչապատել, ինչպես նաև
տեղադրել որևիցէ թեմատիկ մոտիվացնող արձան՝ սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ այն իրականություն կդառնա և ավելի լայն տարածում կգտնի՝ ներառելով
բոլոր վարչական շրջանները:

8
1

կարդալ ավելին

ԱՍՏԻՃԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐՐԻ ՀԱՄԱՐ

05-08-2019

ԱՐՄԱՆ ՍՆԽՉՅԱՆ

Առաջարկում եմ բնակելի շենքերի մուտքերի մոտ, որոնք աստիճաններ ունեն, տեղադրել
հատուկ տեղափոխող սարք-ստիճան հաշմանդամներրի համար։

54
0

կարդալ ավելին

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՅԳԻ/ՊՈՒՐԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ

20-09-2019

ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆ

Առաջարկում եմ Երևանի Օղակաձև այգու վերջին անխնամ հատվածում` Սրբ. Գրիգոր
Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, կամ Կոմիտասի անվան այգու՝ Արշակունյաց
պողոտային հարող անխնամ հատվածում կառուցել Մարզական այգի/պուրակ՝ մարզասերների և
առողջ ապրելակերպ վարող քաղաքացիների համար:

Ծառապատ այգում/պուրակում նախատեսվում է ունենալ հեծանվային զբոսանքի համար
նախատեսված ճանապարհ, bmx հեծանվատեսակի, սքեյթի և ռոլեռների համար նախատեսված
առանձին հատված, բացօթյա վարժասարքեր, և հնարավորության դեպքում՝ նաև բացօթյա
լողավազան: Առանձին հատված կարելի է նախատեսել նաև հանգստի գոտու համար՝
պիկ-նիկներ կազմակերպելու և առհասարակ՝ հանգստի համար:

Նախագիծը կարող է օրինակելի լինել Երևանի բոլոր վարչական շրջանների համար:

27
0

կարդալ ավելին



Տեսնել բոլորը


ԱՄԵՆԱՇԱՏ ՔՎԵԱՐԿՎԱԾՆԵՐԸ

Դուք էլ անպայման քվեարկեք նախընտրած առաջարկների օգտին.
Ձեր քվեարկությամբ է ձևավորվում լավագույն առաջարկների ցանկը:


Հ․ ՕՇԱԿԱՆԻ ԱՆՎ․ N 172 ԴՊՐՈՑԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՒ ՓՈԽԵԼ
ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ


ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ''ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ'' -Ը


ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


ԼԵԴ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


#ԻՄՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՐԲԵՐԴԻ

Տեսնել բոլորը


ԴՈՒՔ ԿԱՐՈ՛Ղ ԵՔ ՆՊԱՍՏԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Երևանի քաղաքապետարանը Ձեր կողմից ընտրված առաջարկները կյանքի կոչելու համար
համայնքային բյուջեից նախատեսել է տրամադրել


500 000 000 ԴՐԱՄ


ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի
արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտնաբերման,
առաջարկների ներկայացման և քննարկման համար:

Հարթակի ստեղծումը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել
արդյունավետ և սերտ փոխգործակցություն ապահովելու և մասնակցային կառավարում
իրականացնելու նպատակով:

Ավելին

«ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» հարթակը
գործում է Blockchain տեխնոլոգիայով




ԲԱԺԻՆՆԵՐ

Հարթակի մասին

Առաջարկներ

Ուղարկել առաջարկ

Քարտեզ

Բլոկչեյն

ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

Ժամանակացույց

Հարթակի կանոններ

Օգտվելու պայմաններ

Գաղտնիություն

ՀՏՀ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ՀՀ, Երևան 0015, Արգիշտիի փող. 1

+374 11 514 712

ac@yerevan.am

Դիտել էջը

Երևանի քաղաքապետարան
© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Ստեղծող՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

Բլոկչեյն կոդը ստուգված է Fasttoken ընկերության աուդիտորների կողմից:

ՄՈՒՏՔ

Եթե արդեն գրանցված եք համակարգում, խնդրում ենք մուտք գործել:

Էլ. հասցե
Գաղտնաբառ
Մոռացել եմ գաղտնաբառը





Մուտք Դեռ չունե՞ք անձնական էջ

ԿԱՅՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Առաջարկների ընդունման ժամանակահատվածն է
08/07/2019 - 01/10/2019

Փակել