activecitizen.yerevan.am
Open in
urlscan Pro
46.162.194.140
Public Scan
Submitted URL: http://activecitizen.yerevan.am/
Effective URL: https://activecitizen.yerevan.am/
Submission: On July 22 via api from FR — Scanned from FR
Effective URL: https://activecitizen.yerevan.am/
Submission: On July 22 via api from FR — Scanned from FR
Form analysis
0 forms found in the DOMText Content
Առաջարկներ Քարտեզ Հարթակի մասին Մուտք Գրանցում ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԵՐԵՒԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Ես, դու և Երևանի քաղաքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների քաղաքը: ՄՈՒՏՔ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 9065 Ակտիվ քաղաքացիներ 204 Առաջարկներ 865 Կարծիքների քանակ 15582 Հավանումներ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը: ԵՐԵՒԱՆՆ ԱՌԱՆՑ ՊԼԱՍՏԻԿԻ 11-07-2019 ՍՈՒՍԱՆՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ Հաշվի առնելով 21-րդ դարում առկա բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաև մայրաքաղաքների գերբեռնվածության ցուցանիշը, անհնար է չնկատել, որ զարգացած երկրների մայրաքաղաքներում իրականացվող բնապահպանական միջոցառումները մեծ դեր ունեն քաղաքի կանաչ տարածքների պահպանման և բնապահպանական խնդրիներից զերծ մնալու հարցում: Մեր քաղաքում կան բազմաթիվ այդպիսի խնդրիներ և ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիել քաղաքի աղտոտման վրա՝ մասնավորապես պլաստիկ տարրաներով: Այս խնդրիը շատ լուրջ բնապահպանական խնդրի է հանդիսանում քանի, որ պլաստիկ շշերը շատ դժվար են քայքավում և բնության մեջ հայտնվելով կարող են 100 տարուց ավել մնալ և վնաս հասցնել ամբողջ շրջակա միջավայրին: Քանի որ մեր երկրում չկա սորտավորված աղբահավաք, չկա ռեսուրսի մի քանի անգամ վերամշակելու և օգտագործելու մշակույթը, պլաստիկ տարրաները հայտնվում են բնության մեջ և մեծ վնաս են հասցնում մեզ և մեր շրջակա միջավայրին: Ես առաջարկում եմ լուծել այս խնդիրը հատուկ սարքերի միջոցով, որոնց մեջ պլաստիկ շիշ տեղադրելու դեպքում այն շշի փոխարեն տալիս է գումար կամ այդ գումարին համարժեք կտրոն, որը մարդիկ կարող են օգտագործել գնումներ կատարելիս: Այս սարքերի շնորհիվ բազմաթիվ մարդիկ դեն չեն նետի պլաստիկ շշերը: Մեր մտածողությունից դրուս կգա այն սխալ ըմբռնումը, որ շշերը հավաքելը և դրանց դիմաց գումար ստանալը աղքատ կամ անապահով լինելու նշան է: Մեր քաղաքի որոշ կետերում կան պլաստիկ շշերի համար նախատեսված տարրաներ, բայց ցավոք սրտի դրանք իրենց բուն նպատակին չեն ծառայում: Մարդիկ բացի շշերից այնտեղ այլ տեսակի աղբ էլ են գցում, քանի որ չկա շահագռգռող առիթ: Այս սարքավորումները, որոնք շշի դիմաց գումար են տրամադրում կամ գումարին համարժեք կտրոն մեծ հետաքրքրություն կառաջացնեն բազմաթիվ քաղաքացիների մոտ: Հավաքված շշերը կուղղարկվեն վերամշակող գործարան, որից ստացված շահույթը կօգտագործվի ծրագրի շարունակական բնույթը ապահովելու, ընթացիկ ծախսերի և առաջացած խնդրիների լուծման համար:Սարքերի վրա կարող ենք գովազդային պաստառներ փակցնել, որոնցից նույպես կարող ենք շահույթ ստանալ: Ծրագիրը ունի շարունակական բնույթ. Հաջողելու դեպքում կարող ենք զարգացնել շշերը դեն չնետելու մշակույթը, որը մի քանի տարում մեծ ծավալներ կընդգրիկի և հավաքված շահույթը կուղղվի նոր սարքեր ձեռք բերելուն, որոնք պլաստիկից բացի կարող են ընդունել ապակյա և մետաղյա շշեր:Արդյունքում մեր մայրաքաղաքը կդառնա ավելի մաքուր և ժամանակի պահանջների համահունչ: 75 6 կարդալ ավելին ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐ 05-08-2019 ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Կրծքի կաթը լավագույն սնունդն է մանկան համար: Այն պաշտպանում է վարակներից, նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը: Այն առավելագույնս նպաստում է մոր և մանկան միջև հուզական կապի հաստատմանը: Կրծքով կերակրելուց շահում է նաև մոր առողջությունը: Կրծքով կերակրած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ: Եկեք խրախուսենք կրծքով սնուցումը և ստեղծենք պայմաններ մոր և երեխայի համար: Մենք բոլորս գիտենք, որ մեր հասարակության մեջ ընդունված չէ փողոցում, այգում կամ այլ հասարակական վայրում երեխային կրծքով կերակրելը, այդ իսկ պատճառով ահրաժեշտ է մեր փոքրիկ քաղաքացիների իրավունքները պահել և ստեղծել պայմաններ նրանց կերակրման համար: Առաջարկում եմ մայրաքաղաքի այգիներում նախաձեռնել կրծքով կերակրման սենյակների կառուցում: Դրանք կարող են լինել նաև նոր կառուցված մաքուր զուգարաններ տղամարդկանց և կանանց համար, իսկ կողքին առանձին կերակրման սենյակ, որտեղ մայրիկը հանգիստ առանց ավելորդ լարվածության կկերակրի և ահրաժեշտության դեպքում նաև կփոխի երեխայի տակդիրը: Զուգարանները կլինեն վճարովի, իսկ կերակրման սենյակն անվճար: Այնտեղ կլինի աշխատակից և կվարձատրվի վճարովի ծառայություններից և կերակրման սենյակը հավելյալ ծախս չի համարվի: 31 3 կարդալ ավելին Հ․ ՕՇԱԿԱՆԻ ԱՆՎ․ N 172 ԴՊՐՈՑԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՒ ՓՈԽԵԼ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ 24-09-2019 ՍՈՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ Առաջարկում եմ ուսումնասիրել Հ․ Օշականի անվ․ N172 դպրոցի դպրոցի տարածքը, քանի որ այն դեպի փողոց լրիվ բաց է, մայթերը շատ նեղ են, մեքենաների երթևեկությունը շատ ակտիվ է և, վտանգավոր է երեխաների անցուդարձը, առաջարկում եմ նաև ոստիկանի ծառայություն երկու դպրոցներ միջև։ Այդ տարածքում է գտնվում նաև N 78 դպրոցը։ Առաջարկում եմ նաև փոխել նշված դպրոցի հին պատուհանները, որոնք և ցրտադիմացկուն չեն, և ապահով ու անվտանգ չեն։ 931 121 կարդալ ավելին ԿԱՍԿԱԴԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ 07-08-2019 ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ Հայերիս և Հայաստան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից է Կասկադը: Սակայն Կասկադի աստիճանների երկու կողմում էլ անհրապույր տեսարան է: Անհամաչափ կառուցված տները, որոնք չունեն գունային և ճարտարապետական ներդաշնակություն, ամբողջությամբ աղավաղում են Կասկադի մշակութային միջավայրը: Լուսանկարիչներն էլ են դժգոհում, որ այդ կառույցների պատճառով գեղեցիկ կադրեր չեն լինում: Առաջարկս՝ Կասկադի աստիճանների ողջ երկայնքով ծառատունկ անել: Ծառերը կլինեն աստիճանների և այդ կառույցների մեջտեղում, այդ տներն այլևս չեն երևա, տարածքն էլ ավելի գեղեցիկ և զով կդառնա: 253 10 կարդալ ավելին ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ 23-07-2019 ԱՆՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆ Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան և Ակտիվ քաղաքացի նախաձեռնության անդամներ ու քաղաքացիներ, Մեր բոլորիս կողմից սիրված քաղաքը այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումները, սակայն անհնար է այդ բոլոր խնդիրների միանգամից լուծել, և բացի այդ, կան խնդիրներ, որոնց մասին հասարակության և քաղաքացիների միայն մի մասն է քաջատեղյակ, սակայն ինչ-ինչ պատճառներով անկարող են դրանք իքնուրույն լուծել և անգամ դրանց մասին համապատասխան հաստատություններին տեղյակ պահել: Ուստի առաջարկում եմ այս հարթակում կամ այս հարթակին կից ստեղծել մեկ այլ՝ անհապաղ լուծում պահանջող խնդիրների հարթակ, որտեղ ակտիվ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթացնել մնացածներին, ինչպես նաև Քաղաքապետարանին քաղաքի հրատապ խնդիրներին և առաջարկներ ներկայացնել կամ խնդրել այդ խնդիրները լուծելու համար: 5 3 կարդալ ավելին ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ 23-07-2019 ԱԼԲԵՐՏ ՍԻՄՈՆՅԱՆ Նկարագիր Առաջարկում եմ բարեկարգել Ս. Սարգսի եկեղեցու հարևանությամբ գտնվող ստորգետնյա անցումը և տալ հնարավորություն ցանկացողներին շահագործել այն, ինչպես շահագործվում է Ա. Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող ստորգետնյա անցումը: Նպատակ և արդյունք Կունենանք ավելի մաքուր և կոկիկ ստորգետնյա անցում, որտեղով անցնելը անվտանգ կլինի օրվա ցանկացաց ժամին: Կլինի տարածք, որտեղ կանաչապատման ծրագրից «տուժածներ»-ը կարող են ծավալել ինչ-որ բիզնես: 11 1 կարդալ ավելին ԾԱՂԿՈՂ ՎԱՐԴԱԿԱԿԱՉՆԵՐ 05-09-2019 ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ Առաջարկում եմ Դավթաշեն վարչական շրջանի կանգառներում և զբոսայգում տեղադրել «ծաղկող վարդակակաչ» անձրևանոց - լուսատուներ, որոնց սենսորային համակարգը թույլ է տալիս «ծաղկել» այն ժամանակ, երբ նրա տակ հայտնվում է մարդը: * ՆՊԱՏԱԿԸ Մարդկանց կյանքը դարձնել ավելի հարմարավետ և գեղեցիկ: 238 4 կարդալ ավելին STREET WORKOUT ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԲՈԼՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 28-09-2019 ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Բարև ձեզ, Երևանում շատ արագ տեմպով աճում են սպորտային ակումբները, ֆիթնես մարզասրահները, բայց բնակիչների զգալի մասը ժամանակի, գումարի կամ հեռավորության պատճառով չի կարողանում իրեն թույլ տալ այցելել մարզասրահներ: Շատ եվրոպական երկրներում և Ռուսաստանում արագ տեմպերով զարգանում է բակային պայմաններում մարզվելու մշակույթը, խոսքը բացօթյա մարզահրապարակների մասին է, որոնք անվճար են և բաց բոլորի համար: Երևանում այս պահին կառուցված է ընդամենը 2 նմանատիպ մարզահրապարակ, որը ցավոք սրտի շատ քիչ է Երևանի միլիոնանոց բնակչության համար: Կառուցելով մեկական բացօթյա մարզահրապարակ յուրաքանչյուր վարչական շրջանում գտնվող կենտրոնական այգիներից մեկում՝ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան անվճար պայմաններում զբաղվել սպորտով և ֆիզիկական կուլտուրայով: Մարզահրապարակը դառնում է սպորտային և առողջ ժամանցի վայր: Այդտեղ կարող են մարզվել և երեխաները, և դեռահասներն ու երիտասարդները, և մեծահասակները: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում (Արմենիա ՀԲԿ-ի հարակից այգում ) 2012թ.-ից գործում է Street Workout-ի մարզահրապարակ, որն իր շուրջ է հավաքել մոտակայքում ապրող բնակիչներին և մարզահրապարակը օրվա ցանկացած ժամի լի է մարզվող մարդկանցով: Այսինքն այդ մարզահրապարակը վառ օրինակ է, որ գաղափարը իրոք աշխատում է և իրոք կա նման մարզահրապարակների պահանջարկ Երևանի բոլոր վարչական շրջաններում: 172 10 կարդալ ավելին ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ 20-09-2019 ԳԱՌՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ Մեր քաղաքը բավական հաճախ խցանվում է, ու երբեմն այդ խցանումները հասնում են մի քանի կիլոմետրի։ Մարդիկ կորցնում են բավական շատ ժամանակ, խցանումների պատճառով մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, շտապ օգնության մեքենաները չեն կարողանում ճիշտ ժամանակին հասնեն։ Այդ ամենից հնարավոր կլիներ որոշակի չափով խուսափել, եթե վարորդները նախօրոք իմանային, թե որ փողոցներն են խցանված, և հնարավորինս խուսափեին այդ ճանապարհներով գնալուց։ 32 0 կարդալ ավելին ԵՐԵՒԱՆԻ ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐՆԵՐ 12-07-2019 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Քանի որ Երևանի ցայտաղբյուրները գնալով ավելի հետաքրքրաշարժ են դառնում աշխարհի համար առաջարկում եմ ամռան շոգ օրերին ընդառաջ ստեղծել հեռախոսային հավելված որտեղ քարտեզի վրա նշված կլինեն Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրները, դրանց հեռավորությունը և խափանման մասին տեղեկատվություն։ Ես ինքս զգացել եմ նման ռեսսուրսի կարիք ու կարծում եմ որ հավելվածը կսիրվի զբոսաշրջիկների և տեղացիների կողմից։ Այն մեծ ծախսեր չի պահանջում։ Գեղեցիկ ու հետաքրքիր դիզայն և լավ ծրագրավորում ապահովելու դեպքում կունենանք ամառային հրաշալի նախագիծ, օգտակար ռեսսուրս և կբռենդավորենք Երևանյան ցայտաղբյուրը աշխարհում 3 1 կարդալ ավելին ԾԱՌԵՐ 05-08-2019 ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ Անհրաժեշտ է շատ արագ վերականգնել նախկին կանաչ տարածքները, քանի որ Երևանում ամռանը ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է լինում: Կարելի է ստեղծել օնլայն քարտեզ կամ հավելված՝ փողոցների և այգիների հասցեներով: Յուրաքանչյուրս, երբ նկատենք այգիներից կամ մայթեզրերից ծառ է կտրվել կամ չկա, քարտեզի վրա հասցեն նշենք: Արդյունքում Երևանը շատ արագ կծառապատվի: Հաճախ հանդիպում են ծառերը, որոնք կտրված չեն, բայց չորանում են: Տվյալ հատվածում ոռոգման ջուր էլ կա, բայց մայթեզրերի ծառերը ջրվում են միայն անձրևներով, քանի որ այդ հատվածներում խողովակների խնդիր է լինում: Երբ դիմում ես թաղապետարան, ասում են՝ պիտի գաք դիմում գրեք, իսկ դա արդեն երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Եթե անմիջապես տվյալ հավելվածում հասցեներով նշենք, այդ խնդիրները արագ կկարգավորվեն: 53 6 կարդալ ավելին ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ 13-09-2019 ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ Բազմաթիվ քաղաքներում լայն տարածում ունեն ճանապարհային երթևեկությունը իմիտացնող մանկական խաղահրապարակները: Նման խաղահրապարակները ունեն երեխաներին ուսուցանող և միևնույն ժամանակ՝ զվարճացնող նշանակություն: Առաջարկվում է սկզբնական փուլում Երևանի մեկ վայրում ստեղծել պիլոտային մեկ խաղահրապարակ, այնուհետ՝ ունենալ գրեթե բոլոր վարչական շրջաններում: Այս խաղահրապարակում հնարավոր է դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար անցկացնել խաղային տիպի դասընթացներ և մանկական մրցաշարեր: 15 1 կարդալ ավելին Տեսնել բոլորը ԱՄԵՆԱՇԱՏ ՔՎԵԱՐԿՎԱԾՆԵՐԸ Դուք էլ անպայման քվեարկեք նախընտրած առաջարկների օգտին. Ձեր քվեարկությամբ է ձևավորվում լավագույն առաջարկների ցանկը: Հ․ ՕՇԱԿԱՆԻ ԱՆՎ․ N 172 ԴՊՐՈՑԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՒ ՓՈԽԵԼ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ''ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ'' -Ը ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԼԵԴ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ #ԻՄՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՐԲԵՐԴԻ Տեսնել բոլորը ԴՈՒՔ ԿԱՐՈ՛Ղ ԵՔ ՆՊԱՍՏԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Երևանի քաղաքապետարանը Ձեր կողմից ընտրված առաջարկները կյանքի կոչելու համար համայնքային բյուջեից նախատեսել է տրամադրել 500 000 000 ԴՐԱՄ ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ «Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտնաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար: Հարթակի ստեղծումը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ փոխգործակցություն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով: Ավելին «ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» հարթակը գործում է Blockchain տեխնոլոգիայով ԲԱԺԻՆՆԵՐ Հարթակի մասին Առաջարկներ Ուղարկել առաջարկ Քարտեզ Բլոկչեյն ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ Ժամանակացույց Հարթակի կանոններ Օգտվելու պայմաններ Գաղտնիություն ՀՏՀ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ ՀՀ, Երևան 0015, Արգիշտիի փող. 1 +374 11 514 712 ac@yerevan.am Դիտել էջը Երևանի քաղաքապետարան © 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ստեղծող՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ Բլոկչեյն կոդը ստուգված է Fasttoken ընկերության աուդիտորների կողմից: ՄՈՒՏՔ Եթե արդեն գրանցված եք համակարգում, խնդրում ենք մուտք գործել: Էլ. հասցե Գաղտնաբառ Մոռացել եմ գաղտնաբառը Մուտք Դեռ չունե՞ք անձնական էջ ԿԱՅՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ Առաջարկների ընդունման ժամանակահատվածն է 08/07/2019 - 01/10/2019 Փակել