activecitizen.yerevan.am Open in urlscan Pro
46.162.194.140  Public Scan

Submitted URL: http://activecitizen.yerevan.am/
Effective URL: https://activecitizen.yerevan.am/
Submission: On July 28 via api from FR — Scanned from FR

Form analysis 0 forms found in the DOM

Text Content

Առաջարկներ
Քարտեզ Հարթակի մասին Մուտք Գրանցում


ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԵՐԵՒԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ես, դու և Երևանի քաղաքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների քաղաքը:



ՄՈՒՏՔ


ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ




9065

Ակտիվ քաղաքացիներ


204

Առաջարկներ


865

Կարծիքների քանակ


15582

Հավանումներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր
կարծիքը:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

13-09-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բազմաթիվ քաղաքներում լայն տարածում ունեն ճանապարհային երթևեկությունը իմիտացնող
մանկական խաղահրապարակները: Նման խաղահրապարակները ունեն երեխաներին  ուսուցանող և
միևնույն ժամանակ՝ զվարճացնող նշանակություն: Առաջարկվում է սկզբնական փուլում
Երևանի մեկ վայրում ստեղծել պիլոտային մեկ խաղահրապարակ, այնուհետ՝ ունենալ գրեթե
բոլոր վարչական շրջաններում: Այս խաղահրապարակում հնարավոր է դպրոցական և
նախադպրոցական տարիքի երեխաների համար անցկացնել խաղային տիպի դասընթացներ և
մանկական մրցաշարեր:

15
1

կարդալ ավելին

ԼԵԴ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

02-10-2019

ՇՈՒՇԱՆԻԿ ՂԵՎՈՆԴՅԱՆ

Հաղթանակ թաղամասի բոլոր փողոցներում դնել լեդ լուսատուներ, որի շնորհիվ թաղամասի
փողոցները կլինեն ավելի լուսավոր, իսկ բացակայող հատվածներում կտեղադրվեն նորերը:
Լեդ լուսատուների տեղադրման արդյունքում «Երքաղլույս» ՓԲԸ-ն ավելի քիչ գումար
կծախսի էլեկտրոէներգիայի վճարման վրա, կունենա տնտեսումներ և քաղաքի այլ
հատվածներում էլ կկարողանա իրականացնել նման ծրագրեր: Սա կլինի նաև «Քաղաքային
կանաչ լուսավորություն ծրագրի» շարունակությունը:

695
18

կարդալ ավելին

ՋՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՓԱԹԵԹ

23-07-2019

ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Աշխարհի խմելու ջրի պաշարները անսահման չեն: Մոլորակի բնակչությունը աճում է, դրա
հետ մեկտեղ ավելանում է խմելու եւ ոռոգման ջրի պահանջարկը: Ըստ Ջրային ռեսուրսների
խմբի (Water Resources Group)` 2050 թ. աշխարհի բնակչությունը կլինի 9 միլիարդ
մարդ, որից 4 միլիարդը ապրելու է ջրային քրոնիկական դեֆիցիտի շրջաններում: Այսինքն,
ջուրը կդառնա աշխարհի ամենաթանկ ռեսուրսը: Աշխարհում յուրաքանչյուր տարի մոտ երկու
միլիոն երեխա է մահանում ջրի անբավարարությունից: Զարգացող երկրներում բնակչության
գրեթե 50 տոկոսը անընդհատ տառապում է հիվանդություններից, որոնք առաջանում են,
այսպես կոչված, «ջրային սովից»: Բացի այդ մարդկային կորուստներից, ջրի մատակարարման
ճգնաժամը շատ երկրներում արգելակում է տնտեսական աճը: Հաջորդ հինգ տարիների
ընթացքում Պարսից ծոցի երկրները նախատեսում են ներդնել շուրջ 100 մլրդ դոլար`
հետագայում իրենց բնակչությանը ջրի պաշարներով ապահովելու համար: Այսպիսով, Քաթարը
հայտարարել է 2017 թվականին ջրի յոթօրյա պաշարների պահպանման համար նախատեսված
ռեզերվուարների շինարարության համար 900 մլն դոլար հատկացնելու մասին: Ավելին,
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները համաձայնել են կառուցել 10,5 մլրդ
դոլար արժողությամբ խողովակաշարը, որը ունի մոտ 2000 կմ երկարություն և կապում է
Պարսից ծոցի երկրները իրար հետ: Նախագիծը ներառում էր նաեւ Օմանում երկու աղազատիչ
կայանների կառուցումը `500 միլիոն խորանարդ մետր ջրի արտադրության համար, որով,
խողովակաշարի օգնությամբ, կապահովվեն Պարսից ծոցի համագործակցության խորհրդի
շրջանները, որոնք աղազատված ջրի մեծ կարիք ունեն:

Հայաստանում ստորերկրյա ջրերի պաշարները կազմում են շուրջ 3 միլիարդ խորանարդ մետր,
որոնց մեծ մասը կենտրոնացած է Արարատյան դաշտի արտեզյան համակարգում: Լճերի
կուտակված ջուրը (չհաշված Սեւանը) կազմում է մոտավորապես 300 մլն խորանարդ մետր,
ջրամբարներում ` մոտ 1 մլրդ խորանարդ մետր: Սեւանի ջրային պաշարները հասնում են 35
միլիարդ խորանարդ մետրի: Սևանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ջրային
ավազանը: Սեւանա լիճը Հայաստանում խմելու ջրի միակ խոշորագույն երաշխավորված
աղբյուրն է: Արարատյան դաշտը ոռոգող ջրանցքների մեծ մասը, ինչպես նաեւ Հրազդանի
կասկադի բոլոր 6 կայանները, ապահովվում են միայն Սեւանա լճի ջրերով:

Որոշ փորձագետների գնահատականներով, 2030-2040 թվականներին կլիմայի տաքացման եւ
տեղումների նվազման պատճառով Հայաստանի ջրային պաշարները կկրճատվեն 20-25%ով:
Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ջրի սպառումը
զգալիորեն աճել է: Եթե 2000 թվականին այդ ցուցանիշը 1.8 միլիարդ խորանարդ մետր էր,
ապա հիմա այն հասել է տարում 3 միլիարդ խորանարդ մետրի: Ավելին, սպառման աճը
հիմնականում կապված է ջրի տեղափոխման կորուստների հետ: Այսպիսով, 2008 թ.
պաշտոնական վիճակագրության համաձայն, տեղափոխման կորուստները կազմել են 32% 2002 թ.
25%ի փոխարեն: Ստացվում է, որ ճանապարհների վրա մենք տարեկան կորցնում ենք մոտ 1
մլրդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր: Եթե մոտակա 10 տարիներին լուրջ փոփոխություններ
չկատարվեն ջրի տեղափոխման համակարգում, ապա Հայաստանում ջրի խնդիրը կխորանա:

12
3

կարդալ ավելին

12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

06-08-2019

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համոզված եմ, որ արդիական է «12-րդ մայրաքաղաք» գունազարդ և եռալեզու հանդեսի
լույսընծայումը, որը և երևանաբնակներին,և հյուրերին կներկայացնի աշխարհի հնագույն
քաղաքը՝ իր ողջ հմայքով, զարմանալի եղելություններով, ավանդույթներով և ներկա
զարգացումներով։

Հանդեսի խորագրերը այն կներկայացնեն ողջ գալիք ասելիքով։ Եվ․․․ հմայքով։


Հինավուրց քաղաքի հևքը (եղելություններ՝ կապված Երևանի ծագման հետ)
Երևանը խաչմերուկում (նշանավոր ճանապարհորդների հուշագրությունը)
Թամանյանի արեվային քաղաքը (ներկայացվում են ճարտարապետի ոչ այնքան հայտնի գործերը,
Երևանի ՀԷԿ-ը,անկյունային շենքը Սայաթ-Նովա և Տերյան փողոցների խաչմերուկում և
այլն)
Քաղաքի Ազնվական կնքահայրեր (քաղաքաշինարարներ, ճարտարապետներ,
քանդակագործներ․․․Իսրայելյան, Մերկուրով, Կնտեղցյան․․․)
ԲՈՀԵՄ (Երևանի սրճարան հանճարանոցները, օր․<<Սկվազնյաչոկ>>․․․)
Ընհատակյա քաղաք (մայրաքաղաքի հետնաբեմը՝ Գետառ գետ)
XIII քաղաքամայր (Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական շեղումները՝վերջին 100
տարում)
Նորագույն քաղաքի հևքը (ներկա զարգացումները․․․)

9
1

կարդալ ավելին

ԿԱՆԱՉ ԹՓԵՐ ԲՈԼՈՐ ԾԱՅՐԱՄԱՍԵՐՈՒՄ

24-09-2019

ՆԵԼԼԻ ՋԱՎԱԴՅԱՆ

Առաջարկում եմ Երևանի ծայրամասերում մայթերին տնկել կանաչ թփեր, որը երթևեկելի մասը
կանջատի մայթերից: Արդյունքում ծայրամասերը կկանաչապատվեն, կունենանք մաքուր օդ և
ամենակարևորը կխուսափենք վթարներից, հատկապես բնակելի հատվածներում կապահովվի
երեխաների անվտանգությունը: Շատ դեպքեր են լինում, երբ երեխաները ուղղակի վազում են
դեպի երթևեկելի մաս:

10
4

կարդալ ավելին

ՏԱՐԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԱՐՔ

12-07-2019

ԷԴԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Առաջարկս հետևյալն է, տեղադրել սարքավորումներ, որոնք կընդունեն մետաղյա, ապակյա և
պլաստիկ տարաներ հավելյալ գումարի դիմաց, դա կնպաստի քաղաքը մաքրել նմանատիպ աղբից:

19
4

կարդալ ավելին

ՍԻԶԱՄԱՐԳԵՐԻ ԵՒ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԱԶՄԱՄՅԱ ԹՓԵՐ ԵՒ ԲՈՒՅՍԵՐ

05-08-2019

ԳՈՌ ԲԱԴՈՅԱՆ

Առաջարկում եմ քաղաքի սիզամարգերը փոխարինել բազմամյա բույսերով և թփերով։

Դա կօգնի խնայել գումար՝ ամեն տարի նոր ծաղիկներեր չտնկելով և սիզամարգերի վրա
գումար չծախսելով, և քաղաքը կդարձնի ավելի "eco-friendly". 

https://gilmour.com/grass-alternatives-backyard-lawn

https://www.daviddomoney.com/the-best-low-maintenance-plants-for-easy-lawn-alternatives/

16
1

կարդալ ավելին

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹՈՒՆԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

13-08-2019

ՍՈՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Բարև Ձեզ,

առաջարկում եմ նմանատիպ լուծումներով գեղեցկացնել ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹՈՒՆԵԼՆԵՐԸ,
որպեսզի բնակիչները չխուսափեն իրենց երեխաներին այդ ճանապարհով տանել այգի: Կվերանա
գարշահոտությունը: Եվ, կարծում եմ, եվս մեկ սիրելի վայր կավելանա մեր քաղաքում:

215
17

կարդալ ավելին

ԿԱՐԳԻՆ ԶԲՈՍԱՅԳԻ

09-10-2019

ԱՆԱՀԻՏ ԷՎՈՅԱՆ

Առաջարկս վերաբերում է Երևանի կենդանաբանական այգուց մինչև Նոր Նորքի Կրպեյանի
անվան զբոսայգի ընկած հատվածին:

Այստեղ այժմ անբարեկարգ, կիսականաչապատ տարածք է (լուսանկար 3)

 

Առաջարկում եմ `

 1. մաքրել տարածքը ծառերը հատող և բոստաններ «կերտող» մեր համաքաղաքացիներից
    (լուսանկար 3),
 2. կատարել ծառատունկ, բարեկարգել տարածքը, ապահովել  արհեստական լուսավորությամբ
    (լուսանկար 1,2,3 ),
 3. ստեղծել գեղեցիկ, հարմարավետ արահետ, որը կկապի Նոր Նորքի` Կրպեյանի անվան
    այգու հասարակական տարածքը կենդանաբանական այգու հասարակական տարածքի հետ, և
    հնարավորություն կստեղծի Կրպեյանի անվան այգու կողմից քայլելով` երեխաների հետ
    գնալ Կենդանաբանական այգի և վերադառնալ (լուսանկար 1,2,3),
 4. ստեղծել հեծանվուղի, որը հնարավորություն կտա պտտվել այգու շուրջը: Ուղիղ գծով
    քննարկվող տարածքն ունի մոտ 1,5  կմ երկարություն, իսկ հեծանվուղին կարող է
    ունենալ մոտ 4.0 կմ երկարություն:

193
2

կարդալ ավելին

ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՒՎՈՒԿՈՒԹՅՈՒՆ

13-08-2019

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան քաղաքի փողոցների լյուկերը լուրջ վտանգ են ներկայացնում երթևեկեության համար:
Շատ հաճախ խուսափելով  լյուկերից՝ ավտոմեքենաները բախվում կամ վթարային իրավիճակներ
են ստեղծում: Փոխարինել  խորը, վտանգավոր  լյուկերը հարթ, սահուն, պուպուշ
լյուկերով: Համոզված եղեք՝ վարորդները կողջունեն այս առաջարկը:

24
1

կարդալ ավելին

ՖՈՒՏԲՈԼ ԵՒ ԲԱՍԿԵՏԲՈԼ

11-07-2019

ՀԱՅԿԱԶ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Առաջարկում եմ բակերում շատացնել փոքր ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակները, եթե
շատ լինեն դրանք երեխաները ավելի շատ խաղալու ցանկություն կունենան և կկտրվեն
հեռախոսներից, պլանշետներից և համակարգչից։

9
2

կարդալ ավելին

ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՐԹԱԿ

12-07-2019

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սիրելի ընկերներ առաջարկում եմ նոր ստեղծված Ակտիվ Քաղաքացի Հարթակում ավելացնել
ՖՈՐՈՒՄ բաժինը: 

ինչ կտա դա

 1. Ակտիվ Քաղաքացի Հարթակի զարգացում
 2. Երևանում կուտակված խնդիրների քննարկում
 3. Առաջարկների ավելի լայն տարածում
 4. Առաջարկների ավելի մանրամասը քննարկում
 5. Մտքերի և գաղափարների փոխանակում

7
0

կարդալ ավելին



Տեսնել բոլորը


ԱՄԵՆԱՇԱՏ ՔՎԵԱՐԿՎԱԾՆԵՐԸ

Դուք էլ անպայման քվեարկեք նախընտրած առաջարկների օգտին.
Ձեր քվեարկությամբ է ձևավորվում լավագույն առաջարկների ցանկը:


Հ․ ՕՇԱԿԱՆԻ ԱՆՎ․ N 172 ԴՊՐՈՑԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՒ ՓՈԽԵԼ
ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ


ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ''ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ'' -Ը


ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


ԼԵԴ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


#ԻՄՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՐԲԵՐԴԻ

Տեսնել բոլորը


ԴՈՒՔ ԿԱՐՈ՛Ղ ԵՔ ՆՊԱՍՏԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Երևանի քաղաքապետարանը Ձեր կողմից ընտրված առաջարկները կյանքի կոչելու համար
համայնքային բյուջեից նախատեսել է տրամադրել


500 000 000 ԴՐԱՄ


ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի
արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտնաբերման,
առաջարկների ներկայացման և քննարկման համար:

Հարթակի ստեղծումը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել
արդյունավետ և սերտ փոխգործակցություն ապահովելու և մասնակցային կառավարում
իրականացնելու նպատակով:

Ավելին

«ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» հարթակը
գործում է Blockchain տեխնոլոգիայով




ԲԱԺԻՆՆԵՐ

Հարթակի մասին

Առաջարկներ

Ուղարկել առաջարկ

Քարտեզ

Բլոկչեյն

ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

Ժամանակացույց

Հարթակի կանոններ

Օգտվելու պայմաններ

Գաղտնիություն

ՀՏՀ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ՀՀ, Երևան 0015, Արգիշտիի փող. 1

+374 11 514 712

ac@yerevan.am

Դիտել էջը

Երևանի քաղաքապետարան
© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Ստեղծող՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

Բլոկչեյն կոդը ստուգված է Fasttoken ընկերության աուդիտորների կողմից:

ՄՈՒՏՔ

Եթե արդեն գրանցված եք համակարգում, խնդրում ենք մուտք գործել:

Էլ. հասցե
Գաղտնաբառ
Մոռացել եմ գաղտնաբառը





Մուտք Դեռ չունե՞ք անձնական էջ

ԿԱՅՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Առաջարկների ընդունման ժամանակահատվածն է
08/07/2019 - 01/10/2019

Փակել