activecitizen.yerevan.am Open in urlscan Pro
46.162.194.140  Public Scan

Submitted URL: http://activecitizen.yerevan.am/
Effective URL: https://activecitizen.yerevan.am/
Submission: On July 29 via api from FR — Scanned from FR

Form analysis 0 forms found in the DOM

Text Content

Առաջարկներ
Քարտեզ Հարթակի մասին Մուտք Գրանցում


ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԵՐԵՒԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ես, դու և Երևանի քաղաքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների քաղաքը:



ՄՈՒՏՔ


ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ




9065

Ակտիվ քաղաքացիներ


204

Առաջարկներ


865

Կարծիքների քանակ


15582

Հավանումներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր
կարծիքը:

ԼՈՒՍԱԱՆԴՐԱԴԱՐՁՆՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ

26-07-2019

ՀԱՄԱԶԱՍՊ ԹՈՐՈՍՅԱՆ

Լուսաանդրադարձնող փարոսիկանման հարմարանքներ փողոցների բաժանարար գծերի երկայնքով,
հատկապես վատ լուսավորված հատվածներում:

39
3

կարդալ ավելին

ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐ

12-07-2019

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախագիծը իրենից ներկայացնում է ցայտաղբյուրներ մարդկանց և կենդանիների համար։
Ցայտաղբյուրները դարձել են մեր քաղաքի բնորոշիչներից մեկը, իրավամբ Երևանը հռչակ է
վայելում իր բազմաձև ցայտաղբյուրներով և լեռնային սառնորակ ջրով։ Բազմաթիվ
Երևանաբնակներ և մայրաքաղաքի հյուրեր գրեթե ամեն օր օգտվում են դրանցից։ 
        Մարդկանց հետ զուգահեռ ցայտաղբյուրներից օգտվում են բազմաթիվ կենդանիներ
ևս՝ հատկապես շներ։ Շատ ժամանակ կենդանիները ցատկում են դրանց վրա և հագեցնում
իրենց ծարավը, ինչը բերում է մի շարք հիվանդությունների տարածմանը կենդանիներից
մարդկանց։ Այս երևույթը էսթետիկորեն տգեղ է և ոչ ակնահաճո։

23
3

կարդալ ավելին

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՅԳԻ

26-07-2019

ՎԻԿՏՈՐՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջարկում եմ կառուցենք ծաղիկների այգի, որը կլինի Հայաստանի տեսարժան վայրերից
մեկը:

33
1

կարդալ ավելին

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ

28-09-2019

ՎԱՐԴԱՆ ԻՎԱՆՅԱՆ

Առաջարկում եմ բոլոր չկարգավորվող հետիոտնային անցումներից առաջ կարարել
նախազգուշացնող գծանշումներ, որոնք վարորդներին ևս մեկ անգամ կհիշեցնեն հետիոտնային
անցումների մասին:

7
0

կարդալ ավելին

ՃԱՆԱՉԵՆՔ ԵՐԵՒԱՆԸ

20-09-2019

ՄԱՐԿՈՍ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կարծում եմ՝ մենք պետք է ճանաչելի դարձնենք Երևանը ոչ միայն արտերկրից ժամանող
զբոսաշրջիկների համար, այլ նաև ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների համար: Փաստ է, որ անգամ
Երևանում բնակվող մարդիկ չգիտեն Երևանի փողոցների բոլոր անվանումները, թե ում
անունով է կոչված տվյալ փողոցը և այլն:
 Օրինակ ՝ Ռ. Մելիքյան փողոցը երևանցիներից շատ քչերը կիմանան, և ավելի քիչ մարդիկ
էլ թե ով է Ռոմանոս Մելիքյանը,Հասրաթյան փողոցի տեղը իմացողը դժվար թե իմանա, թե
ինչ է Հասրաթյանի անունը և էլ ուր մնաց իմանալ, թե ով է եղել Հասրաթյանը:
Նույն կերպ կարող եմ նշել հուշարձանների, քանդակների, տեսարժան վայրերի, թատրոնների
համար:
 Այո, միգուցե Երևանի պաշտոնական կայքեջում կա Երևանի թատրոնների և տեսարժան
վայրերի անվանումներն ու տեղը, բայց նրանց մասին ինֆորմացիա, իհարկե, ոչ այդքան:

6
5

կարդալ ավելին

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՌՈՂՋ ԱՊԱԳԱ

30-07-2019

ԱՐԿԱԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1. Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի /16 թաղ/ առաջին շղթայի այգում
ոռոգման համակարգը կատաստրոֆիկ վիճակում է, ինչի պատճառով մոտ 15 ծառ արդեն չորացել
են, իսկ նույնքան ծառ էլ չորացման ճանապարհին են: Հարցի կապակցությամբ դիմել եմ
քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանի համաձայն ջրի ճնշումը չի բավականացնում և
կձեռնարկեն միջոցներ, սակայն ծառերը շարունակում են չորանալ: Այգու ոռոգման
համակարգը ավելի քան 30 տարեկան է, մաշված է թե ֆիզիկապես, թե բարոյապես: Ոռոգման
խողովակաշարի բազմաթիվ հատվածներում առկա են ծակեր՝ ժամանակի ընթացքում տնկված
ծառերը ջրելու համար, ինչի հետևանքով էլ ընկնում է ճնշումը և ավելի հեռու գտնվող
ծառերին ջուր չի հասնում: Անհամաչափ ոռոգման պատճառռով այգու որոշ հատվածներ կորում
են ջրի տակ, մինչդեռ որոշ հատվածներ անխնա չորանում են:

2. Նույն այգում առկա են խաղահրապարակներ և մարզահրապարակներ: Մարզահրապարակներում
տեղադրված մի քանի մարզասարքեր /տուռնիկներ, զուգափայտեր և այլ մետաղյա
կոնստրուկցիաներ/ չափազանց հին են և ֆիզիկապես մաշված: Ավելին, այդ մարզասարքերը
չափազանց վտանգավոր են այն հարյուրավոր երեխաների կյանքի և առողջության համար,
ովքեր ամեն օր բառի բուն իմաստով կախված են այդ մարզասարքերից: Վտանգավորություն
ներկայացնում են ոչ միայն այդ մարզասարքերի ֆիզիկական մաշվածությունը և կոտրվելու
մեծ հավանականությունը, այլ այդ մարզասարքերի դուրս ցցված բետոնյա  հիմքերն ու
տեղադրված եզրաքարերը, որոնք ամեն վարկյան կարող են անդառնալի վնաս պատճառել այդ
մարզասարքերից օգտվող անձանց:

3. Այգու լուսավորությունը: Լուսավորված է այգու մոտ 10-15 տոկոսը, ընդ որում ոչ
խաղահրապարակները և ոչ էլ մարզահրապարակները լուսավորված չեն: Մութն ընկնելուն պես
դատարկվում է այգին, խաղահրապարակն ու մարզահրապարակը, ինչը ցավոք սրտի նպաստում է,
որ մեր երեխաները ավելի շուտ գամվեն հեռախոսներին ու պլանշետներին ինչի վնասակար
հետևանքները բոլորիս են հայտնի:

7
1

կարդալ ավելին

STREET WORKOUT

14-08-2019

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Բարև Ձեզ

Առաջարկում եմ համայնքներում՝ այգիներին հարակից ազատ տարածքներում, ստեղծել
ժամանակակից մարզահրապարակ:

Առողջ հոգի առողջ մարմնում:

23
1

կարդալ ավելին

ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎՐԱ ՀԵԾԱՆՎԻ ԿԱԽԻՉՆԵՐ

20-09-2019

ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆ

Այլընտրանքային փոխադրամիջոցների կիրառման մշակույթի՝ հեծանվային տրանսպորտի
զարգացման, Կենտրոն ՎՇ բեռնաթափման և գերծանրաբեռնվածության թեթևացման նպատակով,
ինչպես նաև քաղաքացիների և զբոսաշրջիկների հեշտ տեղաշարժի համար առաջարկում եմ
երկարաձիգ և բարձրադիր երթուղիների հանրային տրանսպորտի առջևի մասում տեղադրել 2/3
հեծանվի տեղափոխման համար կախիչներ (ինչպես ներկայացված է հոլովակում): 

Կախիչները հնարավորություն կտան բարձրադիր գոտիներում բնակվող քաղաքացիներին
հեշտությամբ տեղափոխել իրենց հիմնական տրանսպորտային միջոցը՝ հեծանիվը, որն էլ
նպաստող հանգամանք կարող է հանդիսանալ մայրաքաղաքում հեծանվային մշակույթի
զարգացման՝ հեծանվային երթևեկության կազմակերպման համար:

48
5

կարդալ ավելին

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ «ՊԱՄՊ ՃԱՆԱՊԱՐՀ»

13-08-2019

ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

Առաջարկում եմ Երևանի այգիներից մեկում կառուցել "Памп трек" ասֆալտե ճանապարհ մեր
պատանի ու երիտասարդ սպորտի սիրահարների համար: Նմանատիպ պրոեկտ դեռ գոյություն չի
ունեցել Հայաստանի տարածքում: Այն կզարգացնի չորս տեսակի սպորտ,
կգործի հեծանվասպորտով, սքեյթբորդինգով, անվաչմուշքներով և սամոկատներով
զբաղվողների համար: Կգործի անվճար:

20
3

կարդալ ավելին

ԾԱՂԿՈՂ ՎԱՐԴԱԿԱԿԱՉՆԵՐ

05-09-2019

ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ

Առաջարկում  եմ  Դավթաշեն վարչական շրջանի  կանգառներում և զբոսայգում  տեղադրել 
«ծաղկող վարդակակաչ»  անձրևանոց - լուսատուներ, որոնց սենսորային համակարգը թույլ է
տալիս «ծաղկել» այն ժամանակ, երբ նրա տակ հայտնվում է մարդը:

 * ՆՊԱՏԱԿԸ

Մարդկանց կյանքը դարձնել ավելի հարմարավետ և գեղեցիկ:

238
4

կարդալ ավելին

ԲԱՐԵԿԱՐԳ ԵՒ ԳՐԱՎԻՉ ՄԱՐԶԱԴԱՇՏ ԴԱՎԹԱՇԵՆՈՒՄ

08-08-2019

ԱՐՓԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ծրագրի նպատակն է խթանել Երևանում հեծանիվ վարելու մշակույթը, քաղաքացիների առողջ
ապրելակերպը և հաճելի ժամանցի ստեղծումը: Գաղտնի չէ, որ Երևանը հարմարեցված չէ
հեծանվավարության, հեծանվասպորտով զբաղվելու համար, թեպետ քաղաքացիների շրջանում
հեծանվասպորտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Հայտնի է, որ
հեծանվավարությունը առողջության պահպանման և ամրապնդման արդյունավետ տարբերակ է և
ժամանցի միջոց: Եվրոպական երկրներում ընդունված մշակույթ է այն՝ առանց տարիքային
սահմանափակման կիրառվում է բնակիչների կողմից: Հայաստանում այս մշակույթի
զարգացմանը նպաստող գործոնները, թերևս, բավարար չեն և տևական գործընթաց է պահանջում
ոլորտի զարգացումը ապահովելու համար: 

Իմ առաջարկը փոքր ներդրում կարող է լինել այս ամենում: Վերջերս ինքս հեծանիվ եմ
գնել՝ նպատակ ունենալով առողջ ապրելակերպով զբաղվել և իմ ժամանցը կազմակերպել այն
վարչական շրջանում, որտեղ բնակվում եմ, սակայն ինքս բախվեցի այն խնդրին, որ
Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգ և հարմարեցված տարածք չկա այդ նպատակի
իրագործման համար:

Ամենից հարմարը դպրոցների բակերն են. նույն նպատակով դպրոցների բակերում և հարակից
տարածքում հավաքվում են բնակիչներ՝ երեխաներ, պատանիներ, մեծահասակներ՝ իրենց
ժամանցն անցկացնելու, հեծանիվ վարելու, զրուցելու, երեխաներին զբոսանքի տանելու: 

Այդպիսի մի տարածք է նաև Դավթաշեն վարչական շրջանի 199 և 196 դպրոցների
հարևանությամբ գտնվող բացօթյա մարզադաշտը և դպրոցների բակերը:

Օրվա տարբեր ժամերին մարզադաշտում կարող եք տեսնել վազորդների, հեծանիվ վարողների,
սակայն այն անհրապույր է, անբարեկարգ, հնացած և չմոտիվացնող:

Մարզադաշտի անմիջապես հարևանությամբ գտնվող 199 դպրոցի բակի տարածքը
նույնպես երեկոյան ժամերին մարդաշատ է. ծերեր, երեխաներ, պատանիներ այդտեղ
անցկացնում են իրենց ժամանցը: Դպրոցի բակն ավելի բարեկարգ է, սակայն հարակից
մարզադաշտը վատթար վիճակում է. մարզադաշտի բարեկարգումը թույլ կտա ընդհանուր
գեղեցիկ միջավայր ստեղծել՝ համախմբելով ժամանցը և սպորտը:

Առաջարկում եմ մարզադաշտի տարածքը բարեկարգել՝ ճաքալցում կատարել՝ ասֆալտապատելով
ամբողջ մարզադաշտը, եզրերը կարգի բերել, լույսեր տեղադրել քաղաքացիների երեկոյան
զբոսանքի ապահովման և հեծանվավարությունը անվտանգ և հաճելի կազմակերպելու համար,
մարզադաշտի եզրերին մոտ տեղադրել նստարաններ, փոքր-ինչ կանաչապատել, ինչպես նաև
տեղադրել որևիցէ թեմատիկ մոտիվացնող արձան՝ սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ այն իրականություն կդառնա և ավելի լայն տարածում կգտնի՝ ներառելով
բոլոր վարչական շրջանները:

8
1

կարդալ ավելին

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱՏՆԵՐԸ ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ

11-07-2019

ՎԱՐԴԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Խնդրի նկարագիրը
Անշուք շենքեր,մռայլ մթնոլորտ բակերում, զբոսաշրջիկների համար ոչնչով չառանձնացող
շենքեր և այլն;

Նպատակը
Հայկական որեվիցե հեքիաթի պատկերումը շենքերի վրա:

Ակնկալվող արդյունքը
Բակերում վառ և դրական մթնոլորտի ստեղծում,
Երեխաների համար ՀեՔԻԱԹԱՅԻՆ աշխարի ստեղծում,
Զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրերի ավելացում,
և ամենակարեվորը  սելֆիի նոր  տեղեր ՃՃՃ;
 

19
2

կարդալ ավելին



Տեսնել բոլորը


ԱՄԵՆԱՇԱՏ ՔՎԵԱՐԿՎԱԾՆԵՐԸ

Դուք էլ անպայման քվեարկեք նախընտրած առաջարկների օգտին.
Ձեր քվեարկությամբ է ձևավորվում լավագույն առաջարկների ցանկը:


Հ․ ՕՇԱԿԱՆԻ ԱՆՎ․ N 172 ԴՊՐՈՑԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՒ ՓՈԽԵԼ
ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ


ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ''ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ'' -Ը


ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


ԼԵԴ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


#ԻՄՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՐԲԵՐԴԻ

Տեսնել բոլորը


ԴՈՒՔ ԿԱՐՈ՛Ղ ԵՔ ՆՊԱՍՏԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Երևանի քաղաքապետարանը Ձեր կողմից ընտրված առաջարկները կյանքի կոչելու համար
համայնքային բյուջեից նախատեսել է տրամադրել


500 000 000 ԴՐԱՄ


ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի
արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտնաբերման,
առաջարկների ներկայացման և քննարկման համար:

Հարթակի ստեղծումը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել
արդյունավետ և սերտ փոխգործակցություն ապահովելու և մասնակցային կառավարում
իրականացնելու նպատակով:

Ավելին

«ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» հարթակը
գործում է Blockchain տեխնոլոգիայով




ԲԱԺԻՆՆԵՐ

Հարթակի մասին

Առաջարկներ

Ուղարկել առաջարկ

Քարտեզ

Բլոկչեյն

ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

Ժամանակացույց

Հարթակի կանոններ

Օգտվելու պայմաններ

Գաղտնիություն

ՀՏՀ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ՀՀ, Երևան 0015, Արգիշտիի փող. 1

+374 11 514 712

ac@yerevan.am

Դիտել էջը

Երևանի քաղաքապետարան
© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Ստեղծող՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

Բլոկչեյն կոդը ստուգված է Fasttoken ընկերության աուդիտորների կողմից:

ՄՈՒՏՔ

Եթե արդեն գրանցված եք համակարգում, խնդրում ենք մուտք գործել:

Էլ. հասցե
Գաղտնաբառ
Մոռացել եմ գաղտնաբառը





Մուտք Դեռ չունե՞ք անձնական էջ

ԿԱՅՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Առաջարկների ընդունման ժամանակահատվածն է
08/07/2019 - 01/10/2019

Փակել