activecitizen.yerevan.am
Open in
urlscan Pro
46.162.194.140
Public Scan
Submitted URL: http://activecitizen.yerevan.am/
Effective URL: https://activecitizen.yerevan.am/
Submission: On July 27 via api from FR — Scanned from FR
Effective URL: https://activecitizen.yerevan.am/
Submission: On July 27 via api from FR — Scanned from FR
Form analysis
0 forms found in the DOMText Content
Առաջարկներ Քարտեզ Հարթակի մասին Մուտք Գրանցում ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԵՐԵՒԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Ես, դու և Երևանի քաղաքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների քաղաքը: ՄՈՒՏՔ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 9065 Ակտիվ քաղաքացիներ 204 Առաջարկներ 865 Կարծիքների քանակ 15582 Հավանումներ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը: ԴԵՊԻ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ 20-09-2019 ԴԱՎԻԹ ԾԱՏՈՒՐՅԱՆ Ներկայումս հայ ազգի համար հոգու հանգստության կարևոր նշանակության վայրերից է մահացած մարդկանց շիրիմին այցելությունը։ Բայց արի ու տես, որ գերեզմաններ տանող, թե՛ առաջնային, թե՛ երկրորդական ճանապպարհները գտնվում են չափից դուրս անբարեկարգ վիճակում, որն էլ մեծ դժվարություններ է առաջացնում այցելողների համար։ Առաջարկում եմ վերանորոգել Կարմիր բլուրի երկրորդական, Դավթաշենի երկրորդաական, Թոխմախի բոլոր ճանապարհները։ 21 3 կարդալ ավելին «ՎԻՐՏՈՒԱԼ ԵՐԵՒԱՆ» ԿԵՆՏՐՈՆ 09-10-2019 ՊԱՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ Ժամանակակից թվային աշխարհում վիրտուալ իրականությունը բավականին մեծ դեր է խաղում մեր կյանքում և օրեցօր այն ավելի է զարգանում: Այդ իսկ պատճառով ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որպեսզի Երևանը և մեր քաղաքի պատմությունը պատշաճ կերպով ներկայացված լինեն նաև վիրտուալ տիրույթում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հիմնել «Վիրտուալ Երևան» հարթակը, որը նախատեսված է զարգացնել Երևանում վիրտուալ տուրիզմը և նպաստել կրթական համակարգին: Այն կներառի 3 հիմնական ուղղություն՝ 1. Վիրտուալ տուրիզմ Այս ուղղվածությունը ենթադրում է Երևանի պատմական վայրերի, իրադարձությունների հանրահռչակման ծրագիր, ըստ որի զբոզաշրջիկներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հին Երևանի փողոցների, պատմամշակութային տարատեսակ վայրերի, պատմական իրադարձությունների և պատմությունների հետ: Այսպիսով, զբոսաշրջիկները ծանոթանալով այս ամենի հետ վիրտուալ տիրույթում, ավելի լավ պատկերացում կկազմեն հին Երևանի և նրա պատմական իրադարձությունների մասին, ինչպես նաև նախատեսվող նոր ծրագրերին։ 2. Վիրտուալ կրթություն Տվյալ ուղղվածությունը հնարավորություն կընձեռի դպրոցում ուսանող երեխաների համար ձևավորել վիրտուալ ուսումնական միջավայր, որը հագեցած կլինի նոր տեխնոլոգիական լուծումներով և կհետաքրքրացնի ուսումնական պրոցեսը: Օրինակ՝ պատմական ակնարկները, Երևանի պատմությունը ավելի մատչելի և գրավիչ ձևով կմատուցվեն երեխաներին վիրտուալ պատկերների միջոցով: 3. Վիրտուալ կրթություն և տուրիզմ «Վիրտուալ Երևան» հարթակի այս ծրագիրը տուրիզմի և կրթական ուղղվածությունների ինքնատիպ համադրում է, որը նպատակաուղղված է վերականգնել կրթական և պատմական հիշողությունը: Տվյալ ծրագրի շրջանակում ստեղծվելու է մի բջջային հավելված (Mobile Application), որն աշխատելու է նորագույն լրացված իրականության AR տեխնոլոգիայով: Հատուկ բջջային հավելվածի մեկ հպման միջոցով մարդիկ կկարողանան, օրինակ, գտնվելով Կինոմոսկվայի շենքի դիմաց, պատկերավոր տեսնել, թե ինչպիսի տեսք է ունեցել այն 1940-ական թվականներին: Այպիսով, կրթական բջջային հավելվածի միջոցով կներկայացվի պատմական Երևանը՝ ծառայելով թե՛ կրթությունը և թե՛ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակին: Այս ծրագիրն ամբողջությամբ պետք է լինի «Վիրտուալ Երևան» հարթակի հիմքի վրա և ցուցադրված լինի կենտրոնում: 159 18 կարդալ ավելին ՀԵՌԱԽՈՍԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԱՐԵՒԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՈՎ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՆՍՏԱՐԱՆ 25-07-2019 ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ Առաջարկում եմ Երևանի նստարանների համար պատրաստել հատուկ լիցքավորման սարքեր, որոնք էներգիան կստանան բացառապես արևային մարտկոցներից: Համակարգը համալրված կլինի նաև մարտկոցով, ինչը թույլ կտա ցերեկվա ժամերին լիցքավորել և կուտակել էներգիա, որը երեկոյան ժամերին թույլ կտա լիցքավորել հեռախոս և այլ սարքավորումներ: Համակարգը կունենա USB լիցքավորման միակցիչ, որը հատուկ կառուցվածքի միջոցով պաշտպանված կլինի անձրևից: Արևային վահանակը տեղադրված կլինի նստարանի վերևի մասում, ինչը կծառայի նաև արևային տապ եղանակին ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար: 16 2 կարդալ ավելին ԱՎԵԼԻ ՇԱՏ ԾԱՌ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔՈՒՄ 26-07-2019 ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ Ինչպես աշխարհի շատ քաղաքներ, մեր քաղաքը նույնպես այդքան էլ հարուստ չէ կանաչ տարածքներով, որի պատճառով մեր քաղաքի օդի որակը ընկնում է: Այս շատ կարևոր հարցի լուծման համար Բեռլինում և մի շարք այլ քաղաքներում ներդրվել է հետևյալ գաղափարը, որը հիանալի լուծում կարող է լինել մեր քաղաքի համար: Այսպիսով, նախագծվել է մի ֆունկցիոնալ ծառ, որը արտաքինից, կարծես թե, նման է էլեկտրոնային վահանակի, որը ծածկված է հաստ, կանաչ մակերեսով, օդը մաքրում է փոշուց և այլ աղտոտիչներից: Այս ամենի ամենագրավիչ կողմն այն է, որ մեկ այսպիսի ծառը կատարում է է 275 իրական ծառի ֆունկցիա՝ զբաղեցնելով 99%-ով ավելի քիչ տարածք և արժենալով ընդամենը այդ ծախսի 5%-ը: https://greencitysolutions.de/en/ 21 2 կարդալ ավելին ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՌՈՂՋ ԱՊԱԳԱ 30-07-2019 ԱՐԿԱԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1. Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի /16 թաղ/ առաջին շղթայի այգում ոռոգման համակարգը կատաստրոֆիկ վիճակում է, ինչի պատճառով մոտ 15 ծառ արդեն չորացել են, իսկ նույնքան ծառ էլ չորացման ճանապարհին են: Հարցի կապակցությամբ դիմել եմ քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանի համաձայն ջրի ճնշումը չի բավականացնում և կձեռնարկեն միջոցներ, սակայն ծառերը շարունակում են չորանալ: Այգու ոռոգման համակարգը ավելի քան 30 տարեկան է, մաշված է թե ֆիզիկապես, թե բարոյապես: Ոռոգման խողովակաշարի բազմաթիվ հատվածներում առկա են ծակեր՝ ժամանակի ընթացքում տնկված ծառերը ջրելու համար, ինչի հետևանքով էլ ընկնում է ճնշումը և ավելի հեռու գտնվող ծառերին ջուր չի հասնում: Անհամաչափ ոռոգման պատճառռով այգու որոշ հատվածներ կորում են ջրի տակ, մինչդեռ որոշ հատվածներ անխնա չորանում են: 2. Նույն այգում առկա են խաղահրապարակներ և մարզահրապարակներ: Մարզահրապարակներում տեղադրված մի քանի մարզասարքեր /տուռնիկներ, զուգափայտեր և այլ մետաղյա կոնստրուկցիաներ/ չափազանց հին են և ֆիզիկապես մաշված: Ավելին, այդ մարզասարքերը չափազանց վտանգավոր են այն հարյուրավոր երեխաների կյանքի և առողջության համար, ովքեր ամեն օր բառի բուն իմաստով կախված են այդ մարզասարքերից: Վտանգավորություն ներկայացնում են ոչ միայն այդ մարզասարքերի ֆիզիկական մաշվածությունը և կոտրվելու մեծ հավանականությունը, այլ այդ մարզասարքերի դուրս ցցված բետոնյա հիմքերն ու տեղադրված եզրաքարերը, որոնք ամեն վարկյան կարող են անդառնալի վնաս պատճառել այդ մարզասարքերից օգտվող անձանց: 3. Այգու լուսավորությունը: Լուսավորված է այգու մոտ 10-15 տոկոսը, ընդ որում ոչ խաղահրապարակները և ոչ էլ մարզահրապարակները լուսավորված չեն: Մութն ընկնելուն պես դատարկվում է այգին, խաղահրապարակն ու մարզահրապարակը, ինչը ցավոք սրտի նպաստում է, որ մեր երեխաները ավելի շուտ գամվեն հեռախոսներին ու պլանշետներին ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի: 7 1 կարդալ ավելին ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ «ՊԱՄՊ ՃԱՆԱՊԱՐՀ» 13-08-2019 ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ Առաջարկում եմ Երևանի այգիներից մեկում կառուցել "Памп трек" ասֆալտե ճանապարհ մեր պատանի ու երիտասարդ սպորտի սիրահարների համար: Նմանատիպ պրոեկտ դեռ գոյություն չի ունեցել Հայաստանի տարածքում: Այն կզարգացնի չորս տեսակի սպորտ, կգործի հեծանվասպորտով, սքեյթբորդինգով, անվաչմուշքներով և սամոկատներով զբաղվողների համար: Կգործի անվճար: 20 3 կարդալ ավելին ԾԱՂԿՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ 26-07-2019 ՀԵՐՄԻՆԵ ԱՆՏՈՆՅԱՆ Քաղաքային աղբամանները, որոնց նկատամամբ մենք այդքան անտարբեր ենք, այդքան անփույթ ենք վարվում, կարող են հակառակը` քաղաքին հրապուրիչ տեսք տալ: Իսկ ինչպե՞ս... 2 3 կարդալ ավելին ՖՈՒՏԲՈԼ ԵՒ ԲԱՍԿԵՏԲՈԼ 11-07-2019 ՀԱՅԿԱԶ ԳՐԻԳՈՐՅԱՆ Առաջարկում եմ բակերում շատացնել փոքր ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակները, եթե շատ լինեն դրանք երեխաները ավելի շատ խաղալու ցանկություն կունենան և կկտրվեն հեռախոսներից, պլանշետներից և համակարգչից։ 9 2 կարդալ ավելին ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ 28-09-2019 ԷԴԳԱՐ ԽԼՂԱԹՅԱՆ Առաջարկում եմ Երևան քաղաքի մայթերը ասֆալտապատելու փոխարեն սալիկապատել, քանի որ սալիկապատման դեպքում հողը շարունակում է շնչել և օդը շատ չի ծանրանում։ 15 1 կարդալ ավելին ՀԱՅԵՐ, ՈՎՔԵՐ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁՐԵՑԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ 06-10-2019 ԱՆԱՀԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Կրթելով ինքներս մեզ՝ կունենանք լավ ապագա և բանիմաց սերունդներ: Հայերը, ճակատագրի բերումով ցրվելով ողջ աշխարհով մեկ, իրենց անջնջելի հետքն են թողել համաշխարհային գիտության, մշակույթի և այլ ամենատարբեր ոլորտներում, բայց շատ քչերը գիտեն դրա մասին: Առաջարկում եմ Երևանի տարբեր հատվածներում (Կասկադ, Հաղթանակի զբոսայգի, Ազատության հրապարակ, Խաչքարերի պուրակ, Մետրոպոլիտենի կայարաններ...) տեղադրել գեղեցիկ և ուսուցողական բնույթ կրող հարթակներ,որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի մի բնագավառ (գյուտարարություն, բժշկություն, արվեստ, սպորտ, երաժշտություն...): Մարդիկ, մոտենալով հարթակին, ականջակալի միջոցով կտեղեկանան մեր հերոսների մասին: Հավելվածը կլինի ձայնային հնչողությամբ հայերեն, անգլերեն և այլ լեզուներով: Երևանը դարձնենք հաճելի և ճանաչելի ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար, այլ նաև արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար: 67 10 կարդալ ավելին ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎՐԱ ՀԵԾԱՆՎԻ ԿԱԽԻՉՆԵՐ 20-09-2019 ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆ Այլընտրանքային փոխադրամիջոցների կիրառման մշակույթի՝ հեծանվային տրանսպորտի զարգացման, Կենտրոն ՎՇ բեռնաթափման և գերծանրաբեռնվածության թեթևացման նպատակով, ինչպես նաև քաղաքացիների և զբոսաշրջիկների հեշտ տեղաշարժի համար առաջարկում եմ երկարաձիգ և բարձրադիր երթուղիների հանրային տրանսպորտի առջևի մասում տեղադրել 2/3 հեծանվի տեղափոխման համար կախիչներ (ինչպես ներկայացված է հոլովակում): Կախիչները հնարավորություն կտան բարձրադիր գոտիներում բնակվող քաղաքացիներին հեշտությամբ տեղափոխել իրենց հիմնական տրանսպորտային միջոցը՝ հեծանիվը, որն էլ նպաստող հանգամանք կարող է հանդիսանալ մայրաքաղաքում հեծանվային մշակույթի զարգացման՝ հեծանվային երթևեկության կազմակերպման համար: 48 5 կարդալ ավելին ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐ 05-08-2019 ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Կրծքի կաթը լավագույն սնունդն է մանկան համար: Այն պաշտպանում է վարակներից, նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը: Այն առավելագույնս նպաստում է մոր և մանկան միջև հուզական կապի հաստատմանը: Կրծքով կերակրելուց շահում է նաև մոր առողջությունը: Կրծքով կերակրած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ: Եկեք խրախուսենք կրծքով սնուցումը և ստեղծենք պայմաններ մոր և երեխայի համար: Մենք բոլորս գիտենք, որ մեր հասարակության մեջ ընդունված չէ փողոցում, այգում կամ այլ հասարակական վայրում երեխային կրծքով կերակրելը, այդ իսկ պատճառով ահրաժեշտ է մեր փոքրիկ քաղաքացիների իրավունքները պահել և ստեղծել պայմաններ նրանց կերակրման համար: Առաջարկում եմ մայրաքաղաքի այգիներում նախաձեռնել կրծքով կերակրման սենյակների կառուցում: Դրանք կարող են լինել նաև նոր կառուցված մաքուր զուգարաններ տղամարդկանց և կանանց համար, իսկ կողքին առանձին կերակրման սենյակ, որտեղ մայրիկը հանգիստ առանց ավելորդ լարվածության կկերակրի և ահրաժեշտության դեպքում նաև կփոխի երեխայի տակդիրը: Զուգարանները կլինեն վճարովի, իսկ կերակրման սենյակն անվճար: Այնտեղ կլինի աշխատակից և կվարձատրվի վճարովի ծառայություններից և կերակրման սենյակը հավելյալ ծախս չի համարվի: 31 3 կարդալ ավելին Տեսնել բոլորը ԱՄԵՆԱՇԱՏ ՔՎԵԱՐԿՎԱԾՆԵՐԸ Դուք էլ անպայման քվեարկեք նախընտրած առաջարկների օգտին. Ձեր քվեարկությամբ է ձևավորվում լավագույն առաջարկների ցանկը: Հ․ ՕՇԱԿԱՆԻ ԱՆՎ․ N 172 ԴՊՐՈՑԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՒ ՓՈԽԵԼ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ''ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ'' -Ը ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԼԵԴ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ #ԻՄՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՐԲԵՐԴԻ Տեսնել բոլորը ԴՈՒՔ ԿԱՐՈ՛Ղ ԵՔ ՆՊԱՍՏԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Երևանի քաղաքապետարանը Ձեր կողմից ընտրված առաջարկները կյանքի կոչելու համար համայնքային բյուջեից նախատեսել է տրամադրել 500 000 000 ԴՐԱՄ ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ «Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտնաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար: Հարթակի ստեղծումը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ փոխգործակցություն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով: Ավելին «ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» հարթակը գործում է Blockchain տեխնոլոգիայով ԲԱԺԻՆՆԵՐ Հարթակի մասին Առաջարկներ Ուղարկել առաջարկ Քարտեզ Բլոկչեյն ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ Ժամանակացույց Հարթակի կանոններ Օգտվելու պայմաններ Գաղտնիություն ՀՏՀ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ ՀՀ, Երևան 0015, Արգիշտիի փող. 1 +374 11 514 712 ac@yerevan.am Դիտել էջը Երևանի քաղաքապետարան © 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ստեղծող՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ Բլոկչեյն կոդը ստուգված է Fasttoken ընկերության աուդիտորների կողմից: ՄՈՒՏՔ Եթե արդեն գրանցված եք համակարգում, խնդրում ենք մուտք գործել: Էլ. հասցե Գաղտնաբառ Մոռացել եմ գաղտնաբառը Մուտք Դեռ չունե՞ք անձնական էջ ԿԱՅՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ Առաջարկների ընդունման ժամանակահատվածն է 08/07/2019 - 01/10/2019 Փակել