activecitizen.yerevan.am Open in urlscan Pro
46.162.194.140  Public Scan

Submitted URL: http://activecitizen.yerevan.am/
Effective URL: https://activecitizen.yerevan.am/
Submission: On August 01 via api from FR — Scanned from FR

Form analysis 0 forms found in the DOM

Text Content

Առաջարկներ
Քարտեզ Հարթակի մասին Մուտք Գրանցում


ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԵՐԵՒԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ես, դու և Երևանի քաղաքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների քաղաքը:



ՄՈՒՏՔ


ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ




9065

Ակտիվ քաղաքացիներ


204

Առաջարկներ


865

Կարծիքների քանակ


15582

Հավանումներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր
կարծիքը:

ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՐԹԱԿ

12-07-2019

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սիրելի ընկերներ առաջարկում եմ նոր ստեղծված Ակտիվ Քաղաքացի Հարթակում ավելացնել
ՖՈՐՈՒՄ բաժինը: 

ինչ կտա դա

 1. Ակտիվ Քաղաքացի Հարթակի զարգացում
 2. Երևանում կուտակված խնդիրների քննարկում
 3. Առաջարկների ավելի լայն տարածում
 4. Առաջարկների ավելի մանրամասը քննարկում
 5. Մտքերի և գաղափարների փոխանակում

7
0

կարդալ ավելին

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

29-09-2019

ՏԻԳՐԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ

Առաջարկում եմ 30.000.000 դրամի սահմաններում երևան քաղաքի ծայրամասերի բոլոր
շենքերի բակերում, որտեղ կան հողային տարածքներ, քաշել ոռոգման համակարգեր: Դա
կնպաստի հետագայում մեր բակերում գեղեցիկ ծառերի և խոտածածկ տարացքների ավելացմանը
և կունենանք գեղեցիկ բակային տարածքներ:

27
4

կարդալ ավելին

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

24-09-2019

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

Առաջարկում եմ Երևանի մասին կայք կամ հավելված ստեղծել անգլերեն: Տեղադրել բոլոր
օգտակար ինֆորմացիաները: Հյուրանոցների, ռեստորանների, տաքսի ծառայությունների
գները՝ կոնտակտային բոլոր տվյալներով: Կայքը գովազդել «Զվարթնոց» օդակայանի
էկրաններով: Այդպես զբոսաշրջիկները խաբեության հետ քիչ կառչնվեն և ավելի լավ
տպավորությամբ կհեռանան Հայաստանից: Իհարկե, կայքում կարելի է գովազդել նաև Երևանի
պատմամշակութային վայրերը, բայց առավել կարևոր եմ համարում զբոսաշրջիկների
հարմարավետությունն ապահովող ծառայությունների թափանցիկ լինելը:

18
2

կարդալ ավելին

ԱՎՏՈՄԱՏ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ

05-08-2019

ԱԲՐԱՀԱՄ ԽԱՆՈՅԱՆ

Սմարթ ավտոկայանատեղի

38
3

կարդալ ավելին

ԾԱՌԵՐ

05-08-2019

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

Անհրաժեշտ է շատ արագ վերականգնել նախկին կանաչ տարածքները, քանի որ Երևանում
ամռանը ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է լինում: Կարելի է ստեղծել օնլայն քարտեզ
կամ հավելված՝ փողոցների և այգիների հասցեներով: Յուրաքանչյուրս, երբ նկատենք
այգիներից կամ մայթեզրերից ծառ է կտրվել կամ չկա, քարտեզի վրա հասցեն նշենք:
Արդյունքում Երևանը շատ արագ կծառապատվի: Հաճախ հանդիպում են ծառերը, որոնք կտրված
չեն, բայց չորանում են: Տվյալ հատվածում ոռոգման ջուր էլ կա, բայց մայթեզրերի
ծառերը ջրվում են միայն անձրևներով, քանի որ այդ հատվածներում խողովակների խնդիր է
լինում: Երբ դիմում ես թաղապետարան, ասում են՝ պիտի գաք դիմում գրեք, իսկ դա արդեն
երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Եթե անմիջապես տվյալ հավելվածում հասցեներով
նշենք, այդ խնդիրները արագ կկարգավորվեն:

53
6

կարդալ ավելին

ԱՐԵՒԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՍԱՐՔ

28-09-2019

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Առաջարկում եմ նման սարքավորումներ տեղադրել, որոնք նախատեսված կլինեն բջջային
հեռախոսների, պլանշետների լիցքավորման համար։Այն ապահովված է արևային էներգիայով,
որը պարունակում է 6 լիցքավորող մալուխ, որոնք կապահովեն հեռախոսների, պլանշետների
մեծ մասի լիցքավորումը։ Դրանց ներքևի հատվածում կա սեղանիկ, որը նախատեսված է
հեռախոսները դնելու համար։ Դրանց կից կարելի է տեղադրել աթոռներ, որպեսզի մարդը
նստի և սպասի մինչև լիցքավորման ավարտը։ Դրանք նաև շարժական են, կարելի է ցանակցած
վայր տեղափոխել։ Այսօրվա ժամանակն այնպիսին է, որ նման կարգի սարքավորումները
անհրաժեշտ են բնակիչների և քաղաքի հյուրերի համար։ 

24
1

կարդալ ավելին

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

13-09-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բազմաթիվ քաղաքներում լայն տարածում ունեն ճանապարհային երթևեկությունը իմիտացնող
մանկական խաղահրապարակները: Նման խաղահրապարակները ունեն երեխաներին  ուսուցանող և
միևնույն ժամանակ՝ զվարճացնող նշանակություն: Առաջարկվում է սկզբնական փուլում
Երևանի մեկ վայրում ստեղծել պիլոտային մեկ խաղահրապարակ, այնուհետ՝ ունենալ գրեթե
բոլոր վարչական շրջաններում: Այս խաղահրապարակում հնարավոր է դպրոցական և
նախադպրոցական տարիքի երեխաների համար անցկացնել խաղային տիպի դասընթացներ և
մանկական մրցաշարեր:

15
1

կարդալ ավելին

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԸ ՄԱՔՐԵԼ ՈՉ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂՈՒՄ ՓԱԿՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

26-08-2019

ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ

Դրան կարելի է հասնել ոչ միայն տուգանք նշանակելով հայտարարությունը ոչ
համապատասխան տեղում փակցնելու  համար, այլ ավելի էֆեկտիվ կլինի ստեղծել 
հայտարարության հեռախոսահամարներին ավտոմատ զանգահարման համակարգ, որը կպարալիզացնի
նրանց գործունեությունը և տվյալ կազմակերպությունները ստիպված կլինեն ամբողջ քաղաքը
պատած հայտարարություններ կպցնելուց առաջ մի փոքր ավել մտածել։

 

 

9
2

կարդալ ավելին

ԼՈՒՍԱԱՆԴՐԱԴԱՐՁՆՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ

26-07-2019

ՀԱՄԱԶԱՍՊ ԹՈՐՈՍՅԱՆ

Լուսաանդրադարձնող փարոսիկանման հարմարանքներ փողոցների բաժանարար գծերի երկայնքով,
հատկապես վատ լուսավորված հատվածներում:

39
3

կարդալ ավելին

«ԽԵԼԱՑԻ» ԱՂԲԱՄԱՆՆԵՐ

26-07-2019

ՍԱԹԵՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խելացի  աղբամանն ունի արեւային էներգիայով աշխատող  ավտոմատ աղբարկղային
կոմպակտոր, որը թույլ է տալիս հինգ անգամ ավելի շատ թափոններ անցկացնել, քան
կանոնավոր կերպով: Եվ երբ աղբամանն ամբողջովին լցված է,  այն փոխանցում է անլար
(wireless)  ազդանշան աղբահանության կառավարման կենտրոնի օպերատորին՝ ասելով, որ
 ժամանակն է այն դատարկել:

42
1

կարդալ ավելին

ՆՈՐ ՇՈՒՆՉ ԾԵՐ ԾԱՌԵՐԻՆ

15-07-2019

ՎԻԿՏՈՐՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ներկա դրությամբ հաստաբուն, հին ծառերը հատվում են 20-50սմ բարձրությամբ և կոճղը
թողնում հողում,  որին միայն փտում է սպասվում:

21
2

կարդալ ավելին

ՍՔԵՅԹՊԱՐԿ

02-10-2019

ՌՈԼԱՆԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Էքստրեմալ սպորտաձևերը հայաստանում զարգացման կարիք ունեն։

Զարգացման համար նշանավոր քայլ կլինի մարզահրապարակի (սքեյթպարկի) կառուցումը, ինչը
կներգրավվի նոր մարդկանց, որոնք կզբաղվեն BMX, Skateboard, Freestyle Scooter և
Aggressive Inline սպորտաձևերով։

Սքեյթպարկը հանդես կգա ոչ միայն որպես մարզահրապարակ, այլ նաև կզարգացնի մեր քաղաքի
մի շարք ոլորտներ:

Այլ երկրների փորձի հիման վրա կարելի է ասել, որ սքեյթպարկի կառուցումը կնպաստի
զբոսաշրջության զարգացմանը: Արտասահմանցիները Հայաստան և մասնավորապես Երևան
հաճախելու ևս մի պատճառ կունենան։ Նաև սքեյթպարկը քաղաքի ճարտարապետությունը
կդարձնի ավելի յուրօրինակ և, ինչ կարևոր է, կստեղծի հասարակական վայր, որը
երտիսարդության մեջ կզարգացնի առողջ ապրելակերպի գաղափարներ։

68
3

կարդալ ավելին



Տեսնել բոլորը


ԱՄԵՆԱՇԱՏ ՔՎԵԱՐԿՎԱԾՆԵՐԸ

Դուք էլ անպայման քվեարկեք նախընտրած առաջարկների օգտին.
Ձեր քվեարկությամբ է ձևավորվում լավագույն առաջարկների ցանկը:


Հ․ ՕՇԱԿԱՆԻ ԱՆՎ․ N 172 ԴՊՐՈՑԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՒ ՓՈԽԵԼ
ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ


ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ''ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ'' -Ը


ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


ԼԵԴ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ


#ԻՄՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՐԲԵՐԴԻ

Տեսնել բոլորը


ԴՈՒՔ ԿԱՐՈ՛Ղ ԵՔ ՆՊԱՍՏԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Երևանի քաղաքապետարանը Ձեր կողմից ընտրված առաջարկները կյանքի կոչելու համար
համայնքային բյուջեից նախատեսել է տրամադրել


500 000 000 ԴՐԱՄ


ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի
արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտնաբերման,
առաջարկների ներկայացման և քննարկման համար:

Հարթակի ստեղծումը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել
արդյունավետ և սերտ փոխգործակցություն ապահովելու և մասնակցային կառավարում
իրականացնելու նպատակով:

Ավելին

«ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» հարթակը
գործում է Blockchain տեխնոլոգիայով




ԲԱԺԻՆՆԵՐ

Հարթակի մասին

Առաջարկներ

Ուղարկել առաջարկ

Քարտեզ

Բլոկչեյն

ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

Ժամանակացույց

Հարթակի կանոններ

Օգտվելու պայմաններ

Գաղտնիություն

ՀՏՀ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ՀՀ, Երևան 0015, Արգիշտիի փող. 1

+374 11 514 712

ac@yerevan.am

Դիտել էջը

Երևանի քաղաքապետարան
© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Ստեղծող՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

Բլոկչեյն կոդը ստուգված է Fasttoken ընկերության աուդիտորների կողմից:

ՄՈՒՏՔ

Եթե արդեն գրանցված եք համակարգում, խնդրում ենք մուտք գործել:

Էլ. հասցե
Գաղտնաբառ
Մոռացել եմ գաղտնաբառը





Մուտք Դեռ չունե՞ք անձնական էջ

ԿԱՅՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Առաջարկների ընդունման ժամանակահատվածն է
08/07/2019 - 01/10/2019

Փակել