nci.am
Open in
urlscan Pro
2a06:98c1:3120::c
Public Scan
Submitted URL: http://nci.am/
Effective URL: https://nci.am/
Submission: On February 12 via api from FR — Scanned from NL
Effective URL: https://nci.am/
Submission: On February 12 via api from FR — Scanned from NL
Form analysis
0 forms found in the DOMText Content
Toggle navigation * Գլխավոր (current) * Մեր մասին * Կապ * սպորտ * Սպորտի պատմության 10 ամենաազդեցիկ հայերը * Սպորտը Հայաստանում * Ըմբշամարտը Հայաստանում * Հայերը օլիմպիական խաղերում և Վարազդատում * 4 ֆուտբոլային ավանդույթներ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը համախոհների հետ հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ 2001 թվականի դեկտեմբերին: Քաղաքացիական ազգային նախաձեռնությանգործունեության նպատակը հասարակական հանրակարգերի եւ պետական համակարգի վիճակի համալիր եւ համակողմանի բարելավումն է: Դրան հասնելու համար ՔԱՆ-ը ուղենշում է իր գործունեության հետեւյալ կարեւորագույն ուղղությունները. * Հասարակական կյանքին քաղաքացու նախաձեռնող եւ շահագրգիռ մասնակցության ապահովում, * Աջակցություն Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին` հատկապես Եվրոպայի խորհրդի եւ «Եվրոպական հարեւանություն» ծրագրի շրջանակներում մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարմանը, * Աջակցություն տարածաշրջանային խաղաղության հաստատմանը, հակամարտությունների կարգավորմանը եւ ժողովուրդների միջեւ բարեկամության հաստատմանը, * Գործուն մասնակցություն կոռուպցիայի դեմ պայքարին, * Ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործնական քայլեր, նախաձեռնությունների ու օրինակների քարոզչություն՝ իրական գործերի տեսքով, * Քաղաքացիական նախաձեռնությունների մշակում եւ իրականացում, * Ազգային արժեքների, մարդու ազատությունների, քաղաքացիական իրավունքների եւ պարտականությունների սերմանում, * Մարդու իրավունքների պաշտպանությունը գործառնող քաղաքացիական հանրակարգ հիմնելուն նպատակաուղղված որոշակի քայլեր, բոլոր սերունդների եւ, հատկապես, աճող սերնդի քաղաքացիական կրթության արդյունավետության բարձրացում, * Օրենսդրական դաշտի կատարելագործում՝ իշխանական գործառույթների հստակ տարանջատման սկզբունքով, օրենքների կիրարկման արդյունավետության ապահովում՝ հասարակական կարծիքի ձեւավորմամբ, * Հանրային բարենպաստ կարծիքի ձեւավորում՝ առաջընթաց ապահովող բարեփոխումների նկատմամբ: Հիմնադրման պահից սկսած համախոհների մասնակցությամբ ամիսներ շարունակ ընթացել է նախապատրաստական գործընթաց, որի արդյունքում ձեւավորվել է կազմակերպության հովանու ներքո գործող համակարգող խորհուրդ՝ բաղկացած հասարակական ու գիտակրթական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անհատներից: Համակարգող խորհուրդը գործնական աշխատանքներն իրականացնում է ստեղծված հինգ՝ պետաիրավական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, արտաքին քաղաքականության եւ երիտասարդության հարցերի հանձնախմբերի միջոցով: ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Այսօր մեր հանրապետությունում տիրող վիճակը հեռավոր աղերսներ անգամ չունի բավարար գնահատականի: Ժամանակը իր հրամայականներն է դնում մեր առջեւ՝ որոշակի շեշտադրումներով: Յուրաքանչյուր ողջախոհ մարդ, յուրաքանչյուր մտածող հայ, իր կարողությունների հանգույն, անշուշտ, ձգտում է իր ավանդը բերել այս վիճակի բարելավմանը: 1994 թվականից սկսած, շուրջ ութ տարի, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ուսումնասիրություններ, վերլուծություններ է կատարում, բազմաթիվ աշխատություններ է հրատարակել՝ ընդգրկելով կյանքի ամենատարբեր ոլորտներ: Դրանց թվում եղել են որոշակի երաշխավորություններ, որոնք ժամանակին դրվել են պատկան մարմինների սեղաններին: Ցավոք, այդ աշխատանքներից շատ քչերն են լուրջ ուշադրության արժանացել, մինչդեռ, եթե դրանք համարժեք վերաբերմունք ստանային, այսօր մենք համեմատաբար բարվոք վիճակում կլինեինք: Ցանկացած գաղափար իր դրսեւորման տարբեր ձեւերն ու փուլերն է ունենում: Եկել է ժամանակը, որ այդ երաշխավորությունները՝ ծրագրերը, հայեցակարգերը ավելի համակարգված, առավել հստակ դրվեն հանրային քննարկման եւ իշխանությունների աշխատասեղանին, այլապես առկա ճգնաժամը ոչ միայն կշարունակվի, այլեւ անդառնալիորեն կխորանա: Եվ այսօր շատ բնական է, որ այս փորձի հիման վրա պիտի ծնունդ առներ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակը այդ նույն ծրագրերի, հայեցակարգերի, հանրային կյանքի բոլոր ոլորտների բարելավմանը նպատակաուղղված միջոցառումների մշակումն ու կազմակերպումն է: Եկեք գործենք միասին: Միայնակ՝ ցանկալին իրականություն տեսնելու հավանականությունը մեծ է, իսկ միասին, համակարգված ձեւով ցանկալին իրականություն կարելի է դարձնել: «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը բաց է քաղաքացիական եւ ազգային պատասխանատու նախաձեռնությունների համար: Այս խնդիրներով մտահոգ ու սրտացավ անհատների ու կազմակերպությունների հետ մեր համատեղ աշխատանքի պահը հասունացել է: Առողջ, շահագրգիռ քննարկումների արդյունքում միայն կծնվեն իսկական արժեքավոր, գործնական ծրագրեր, որոնց էլ մենք ի սպաս ենք դնելու մեր ուժերը: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել կազմակերպության գրասենյակ, որը գտնվում է Երեւան, Երզնկյան-75 հասցեում, կամ հեռաձայնել (374-91) 52-07-84, (374-10) 271-600, (374-10) 270-003 հեռախոսահամարներով` ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանին Մեր ֆաքսի համարն է (37410) 52-48-46: Կարող եք նաեւ գրել մեզ կամ էլեկտրոնային հասցեներով: Լրատու 18 փետրվարի 2016թ. ՐԱՖՖԻ Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ Փոխվել են դերերն ու տեղերը, Բայց նույնն է երախը վիշապի… Սրա՞նք են այս երկրի տերերը, Աղոթեմ, որ մահս շտապի… Համո Սահյան Այսօր փետրվարի 18-ն է: Վերջին նախագահական ընտրություններից հետո պատմություն դարձավ եւս մեկ տարի՝ նախորդ երկուսի նման սա էլ անպտուղ, սին ու հիասթափեցնող: Այդպիսով՝ հնգամյա ժամկետի մեծ մասն անցավ՝ ի ցույց դնելով ժողովրդին «Ապահով Հայաստան» խոստացած վարչախմբի խոսքի ու գործի սնանկությունը: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին համատարած ընտրակեղծիքներով անցած հանրաքվեն իր հերթին եկավ հաստատելու, որ վերից վար իշխանությունների հանցագործ բնույթը չի փոխվել: Read more... 26 ապրիլի 2015թ. ONE HUNDRED YEARS OF EXILE Two generations after his grandfather fled mass slaughter, California-born Raffi Hovannisian returned to Armenia—and ran for president. GARIN HOVANNISIAN On Inauguration Day 2013, a few minutes after 12 p.m., Raffi Hovannisian stood before a massive crowd at Liberty Square in the heart of Yerevan, Armenia. Thousands of Armenians had gathered in the capital to cheer on their leader: “Raffi! President! Raffi! President!” The man before them was tall and dynamic, his fist thrown into the air like a high-school football star. He drew himself to the microphone and thundered over the crowd: “Armenia! Armenia!” The people whistled and cheered. Many of them did not notice that they were being surrounded by riot police with red berets, reinforced by special units of the armed forces. Read more... 11 ապրիլի 2015թ. REMEMBERING THE ARMENIAN GENOCIDE BY RAFFI K. HOVANNISIAN The Jerusalem Post has published an article by Raffi K. Hovannisian, the first Foreign Minister of the Republic of Armenia, leader of the Heritage Party. YEREVAN, Armenia – On April 24, 2015, a century closes circle upon the 1915 genocide and great national dispossession perpetrated by the Young Turk Party against the Armenian people. This primer in premeditated nation-killing resulted not only in the deportation and murder of 1.5 million civilians on their native soil but also in the destruction of an entire civilization – nearly four millennia of continual presence in an ancestral cradle long mapped as Western Armenia. Read more... 16 մարտի 2015թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել եւ տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ: Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել եւ հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ: Երեւան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ: Մինչ այդ, ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ՝ թանկագին համաքաղաքացիներ: Հավատք եւ Հայրենիք: Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 16 մարտի 2015 Լոս Անջելես 27 փետրվարի 2015թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ 27 փետրվարի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը եւ եվրոպացի դիվանագետները կարեւորեցին Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, բոլոր բնագավառներում հաստատված համագործակցության, վստահության եւ երկխոսության ամրապնդումը: Անդրադարձ եղավ մասնավորապես երկրում իրականացվելիք բարեփոխումներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաեւ Հանրապետության ներքաղաքական ու ներհասարակական վերջին զարգացումներին: Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Եվրոպական միության հետ գործակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն եւ հետագա զարգացման մեծ ներուժ ունի: Հովհաննիսյանի հետ զրույցին մասնակցում էին դեսպաններ Ռայներ Մորելը (Գերմանիա), Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն (Ֆրանսիա), Ջովաննի Ռիչուլլին (Իտալիա), Էրիկաս Պետրիկասը (Լիտվա), Պետր Միկիսկան (Չեխիայի Հանրապետություն), նաեւ Շվեդիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիա, Լեհաստանի առաքելության ղեկավարների տեղակալները: 23 փետրվարի 2015թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՋՈՎԱՆՆԻ ՌԻՉՈՒԼԼԻԻՆ 23 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում հանդիպեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Հանդիպման օրակարգում ներառված էր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական արդի մարտահրավերներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: 13 փետրվարի 2015թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԵԺԻ ՆՈՎԱԿՈՎՍԿԻԻՆ 13 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց ու զրույց ունեցավ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտաքին եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ: Նրանք արծարծեցին մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակեցին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների մասին, անդրադարձան փոփոխվող աշխարհում երկու երկրների տեղի ու դերի ճշտորոշման հրամայականին: 10 փետրվարի 2015թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄՈՐԹԵՆ ԷՆԲԵՐԳԻՆ 10 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգին եւ զրույց ունեցավ նրա հետ: Քննարկման ընթացքում Հովհաննիսյանն ու Էնբերգն անդրադարձան մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության եւ դրանում Շվեդիայի ու Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ: 2 փետրվարի 2015թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ: Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով: Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի: Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին: Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ: Փետրվարը բարով բացվի: Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 2 փետրվարի 2015 Երեւան 18 դեկտեմբերի 2014թ. ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՒ ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԸ 18 դեկտեմբերի 2014թ., Երեւան: Երեկ տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը: Նրանք քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում: Հովհաննիսյանը երախտագիտության բարեմաղթանք ուղղեց Հեֆֆերնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: 26 նոյեմբերի 2014թ. ՔԱՆ-Ը ՆԱԽԱՁԵՌՆԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ 26 նոյեմբերի 2014թ., Երեւան: Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) կազմակերպմամբ «Ժառանգություն» կուսակցության վարչության մի քանի անդամներ եւ կուսակցականներ հանդիպեցին «Հանրային օրակարգի քննարկում» խմբի հետ՝ դիտարկելու հանրային օրակարգի ձեւավորման գործում կուսակցությունների դերի հարցը։ [ամբողջությամբ] 13 նոյեմբերի 2014թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ Խիստ ողջունելի է այս շրջանում գործընկեր կուսակցությունների հրապարակախոսությունը՝ ինչ էլ լինեն դրա դրդապատճառները: Իսկապես, ժամն է, որ Հայաստանի քաղաքացին եւ մեր հասարակությունը տեղեկացված լինեն ընթացիկ գործընթացների մասին, եւ որ քաղաքական անխտիր բոլոր ուժերն անցում կատարեն փակ պայմանավորվածություններից դեպի ժողովրդի համար թափանցիկ որոշումներ: [ամբողջությամբ] 26 հունվարի 2013թ. ՎԻՇԵԳՐԱԴԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՓՈՐՁԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երեւան: Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում ՔԱՆ ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը եւ Հրայր Մանուկյանը ներկայացրին «Արեւելյան գործընկերության ձեւաչափի շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի արդյունքները 2010-2012թթ.» զեկույցը, որը նախապատրաստվել է կազմակերպության կողմից` Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների կովկասյան ինստիտուտի հետ համագործակցաբար, Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի աջակցությամբ: [ամբողջությամբ] 28 սեպտեմբերի 2012թ. ՔԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ՍԵՄԻՆԱՐՈՒՄ Սեպտեմբերի 27-28, Երեւան: Արմենիա Մարիոթ հյուրանոցում անցկացվեց Եվրոպական Միության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված «Ժողովրդավարական կառավարման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի հզորացում» Բարձրաստիճան սեմինարին: [ամբողջությամբ] 21 սեպտեմբերի 2012թ. ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՒՂԵՐՁՈՎ Երեւան: Հայաստանի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) երեկ ուղենշային խոսքով հանդես եկավ ՀՀ առաջին արտգործնախարար, ՔԱՆ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: [ամբողջությամբ] 9 օգոստոսի 2012թ. «ԱՐԺԵՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՔՆՆԱՐԿՈՒՄ ՔԱՆ-ՈՒՄ Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը կազմակերպել էր առանց հղումների ձեւաչափով փակ քննարկում «Արժեքային ճգնաժամ աշխարհում եւ Հայաստանում» թեմայով: Բանախոսներն էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Քննարկմանը մասնակցում էին քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, երիտասարդներ: 9 հուլիսի 2012թ. ՔԱՆ-Ը ՄԻԱՆՈՒՄ Է ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉԻՆ` ԿԱՊՎԱԾ ԿՂՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ Երեւան: Այսօր մի շարք մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում` նաեւ Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ անունից նրա ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը դիմեցին Հայաստանի զանգվածային լրատվության միջոցներին կոչով` ապահովել Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրապայքարի հետեւողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում: [ամբողջությամբ] 8 հուլիսի 2012թ. ՔԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ» ՍԵՄԻՆԱՐԻՆ 6-8 հուլիսի, Վանաձոր: Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2012թ. հուլիսի 6-8-ը Վանաձորում կազմակերպել էր «ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի դերը հանրային կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինար: [ամբողջությամբ] 4 հուլիսի 2012թ. ՔԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ Երեւան: Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ համակարգողի պաշտոնակատար Հրայր Մանուկյանը եւ ՀԿ ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեցին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցած «Հայաստանը Եվրոպայում» համաժողովին: [ամբողջությամբ] 10 հունիսի 2012թ. ՔԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐՏԱԳՆԱ ՍԵՄԻՆԱՐԻ` ՆՎԻՐՎԱԾ ԱԼԳ ՔՀՖ ԴԵՐԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳՈՒՄ 8-10 հունիսի, Աղվերան: ՔԱՆ համակարգող Հրայր Մանուկյանը մասնակցեց «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի դերը արդարադատության ոլորտի բարեփոխումների եւ ժողովրդավարական գործընթացների մոնիտորինգի իրականացման գործում» թեմայով սեմինարին: [ամբողջությամբ] 7 հունիսի 2012թ. ՔԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԱԼԳ ՔՀՖ 1-ԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Բրյուսել: Քաղաքացիական ազգային նախաձեռնության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը ս.թ. հունիսի 5-7 Բրյուսելում մասնակցեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ պատշաճ կառավարում» 1-ին աշխատանքային խմբի աշխատանքներին: [ամբողջությամբ] 1 հունիսի 2012թ. ՔԱՆ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱԼԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՂ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երեւան: Այսօր Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ընդունեց Քաղաքացիական ազգային նախաձեռնության կողմից առաջարկված հայտարարության տեքստը` Հայաստանում ծավալվող այլատյացության եւ անհանդուրժողականության վերաբերյալ: Ստորեւ ներկայացվում է հայտարարության տեքստն ամբողջությամբ: [ամբողջությամբ] 31 մայիսի 2012թ. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՔԱՆ-ՈՒՄ` ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Երեւան: «Փրկենք փակ շուկան» նախաձեռնությունը այսօր հանրային քննարկում էր կազմակերպել Քաղաքացիական ազգային նախաձեռնության ՀԿ-ի դահլիճում: Խնդիրն իր մասին վերստին հիշեցնել տվեց այն բանից հետո, երբ օրերս սեփականատերը սկսեց Փակ շուկայի քանդման աշխատանքները` առանց դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերի: [ամբողջությամբ] 28 մայիսի 2012թ. ՔԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՄ ԱԼԳ ՔՀՀ ՀԱՊ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ 26-28 մայիսի, Գյումրի: ՔԱՆ համակարգող Հրայր Մանուկյանը Գյումրիի «Արաքս» հյուրանոցային համալիրում մասնակցեց ԵՄ ԱլԳ ՔՀՀ ՀԱՊ համաժողովների պատվիրակների հերթական նիստին: Նիստի ժամանակ քննարկվեցին ՀՀ ԱԺ 2012թ. ընտրությունները քաղաքացիական հասարակության տեսանկյունից: [ամբողջությամբ] 21 մայիսի 2012թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ Երեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քննարկվեցին հետընտրական Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: [ամբողջությամբ] 5 մայիսի 2012թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ Երեւան: Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ողջույններ փոխանակեց եւ զրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ: Այնուհետեւ նա հանդիպեց ու իր դիտարկումները ներկայացրեց վաղը կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին: [ամբողջությամբ] 7 ապրիլի 2012թ. ՔԱՆ-Ը ՄԻԱՑԱՎ ՔՀՖ ՀԱՊ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ` ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Երեւան: Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ն միացավ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի` մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ արած հայտարարությանը: [ամբողջությամբ] 5 ապրիլի 2012թ. ՔԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ՀՐԱՅՐ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ Է Երեւան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) ՀԿ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով մասնակցում է ս.թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նա ընդհատել է իր գործունեությունը ՔԱՆ շրջանակներում: Ապրիլի 5-ից սկսյալ ՔԱՆ համակարգողի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նույն կազմակերպության անդամ Հրայր Մանուկյանը: 28 մարտի 2012թ. ՔԱՆ-Ը ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԱԼԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ Երեւան: Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ համակարգող Հովսեփ Խուրշուդյանն իր ստորագրությունը դրեց Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպական սկզբունքները բովանդակող այն փաստաթղթի տակ, որով կանոնակարգվելու է ԱլԳ ՀԱՊ գործունեությունը: [ամբողջությամբ] 20 մարտի 2012թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ Երեւան: Այսօր ՔԱՆ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը (Mark Horton): [ամբողջությամբ] 16 մարտի 2012թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ Երեւան: Այսօր տեղի ունեցավ ՔԱՆ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ: [ամբողջությամբ] 1 մարտի 2012թ. ՔԱՆ-Ը ՄԱՍ ԿԱԶՄԵՑ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԻՆ 01 մարտի 2012թ., Երեւան: ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց ՔԱՆ-ը Երեւանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցած ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան պատվիրակների ժողովում, որին մասնակցում էին նաեւ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժողովը նախագահում էր ՔՀՖ ՀԱՊ ազգային համակարգող Սեյրան Մարտիրոսյանը: Ժողովի մասնակիցները քննարկեցին 2011թ. նոյեմբերի 21-ին ընդունված ՀԱՊ Կազմակերպչական սկզբունքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը: [ամբողջությամբ] 24 փետրվարի 2012թ. ՔԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ 19-24 փետրվարի 2012թ., Նյու-Յորք, Վաշինգտոն: ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը փետրվարի 19-ին Նյու-Յորքում հանդիպեց հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների քաղաքացիական վերասկողության ապահովմանն առնչվող որոշ խնդիրներ: Պայմանավորվածություններ ձեռքբերվեցին հեռանկարային համագործակցության վերաբերյալ: [ամբողջությամբ] 23 դեկտեմբերի 2011թ. ՔԱՆ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ Երեւան: Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» (ՔԱՆ) դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման աղետալի հետեւանքների, Քաջարանի եւ հարակից գյուղերի ճակատագրի վերաբերյալ: [ամբողջությամբ] 21 դեկտեմբերի 2011թ. ՔԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ 13 դեկտեմբերի 2011թ., Երեւան: ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեց ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից, Հայաստանում Եվրոպական միության խորհրդատվական խմբի աջակցությամբ ՀՀ ԱԺ նստավայրում կազմակերպված ՀՀ ազգային անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագծի վերաբերյալ խորհրդարանական հանրային լսումներին: [ամբողջությամբ] 8 դեկտեմբերի 2011թ. ՔԱՆ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ (ԼՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ) ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որի թեման էր «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը` իբրեւ սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման միջոց»: [ամբողջությամբ] 30 նոյեմբերի 2011թ. ԼԵՀԱՍՏԱՆԻ ՊՈԶՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ Նոյեմբերի 28-30, Պոզնան, Լեհաստան: Տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հերթական ամենամյա համաժողովը (ԱլԳ ՔՀՀ), որին Հայաստանից մասնակցեցին 23 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաեւ Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) ՀԿ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը: [ամբողջությամբ] 29 նոյեմբերի 2011թ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԳԵՐԴԱՍՏԱՆ ՍՏՎԵՐԱՑ»-Ը` ՓԱՓՈՒԿ ԿԱԶՄՈՎ ԵՒ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ Նյու Յորք: ՀարփերՔոլլինս տպագրատունը փափուկ կազմով լույս ընծայեց Կարին Կ. Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց. սպանդ, հիշողություն եւ հայ-ամերիկյան երազանքի հարյուրամյակ» գիրքը, որը Հովհաննիսյանների ընտանիքի պատմությունն է. Գասպարի` Ցեղասպանությունից մազապուրծ ու Անդրանիկի զինվորի, Ռիչարդի` պատմաբանի ու հայագիտական ուսումնասիրությունների առաջամարտիկի, եւ Րաֆֆիի` անկախ Հայաստանի հայրենադարձ քաղաքացու եւ առաջին արտգործնախարարի: [ամբողջությամբ] 11 նոյեմբերի 2011թ. ՔԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԱՐԵՒԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ Երեւան: Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը նոյեմբերի 10-11 մասնակցեց «Արեւելյան գործընկերություն. զարգացումների ներպետական եւ եվրոպական համատեքստը» թեմայով համաժողովում: Համաժողովը տեղի ունեցավ «Անի Պլազա» հյուրանոցում. այն կազմակերպել էր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը` Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ: Համաժողովին մասնակցում էին շուրջ 140 հասարակական ակտիվիստներ, փորձագետներ, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ: [ամբողջությամբ] 9 նոյեմբերի 2011թ. ՔԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ ԵՐԿԱԹԻ ՆՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ Հրազդան: Այսօր ՔԱՆ ակտիվիստները մասնակցեցին Հրազդանում «Օրխուս» կենտրոնի տեղական կառույցի նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային` ընդդեմ երկաթի նոր հանքավայրի շահագործման: Քաղաքապետարանի դեմ ցույցին մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր ծայրերից, հասարակական, քաղաքական կազմակերպություններ, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության Հրազդանի ստորաբաժանման ներկայացուցիչները: [ամբողջությամբ] 7 նոյեմբերի 2011թ. «ԵՎՐԱՍԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ» ՔՆՆԱՐԿՎԵՑ ՏՀԶԿ-Ի` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԶԵԿՈՒՅՑԸ Երեւան: Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը մաս կազմեց Հայաստանի հակակոռուպցիոն առաջընթացի երկրորդ փուլինե վերաբերող մոնիտորինգի ամփոփիչ Զեկույցի քննարկմանը, որը կազմակերպել էին «Եվրասիա համագործակցության հիմնադրամը», «Թրանսփերենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը եւ Հայաստանի տեղեկատվության ազատության կենտրոնը: [ամբողջությամբ] 4 նոյեմբերի 2011թ. ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱՆԱՊԱ՞ՐՀԸ ՉՊԵՏՔ Է ԸՆՏՐԵԻՆ Երեւան: Ս.թ. հոկտեմբերի 13-ին Կոմիտասի 5ա շենքի 25 բնակիչներ դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարանին` բողոքարկելով մինչ այդ Վերաքննիչ վարչական դատարանի կայացրած որոշումը, որով վերջինս` հանձին դատավոր Հովսեփ Բեդեվյանի չհիմնավորված, սխալ եւ իրավական տեսակետից ընդհանրապես անհեթեթ դատական ակտով բեկանել էր ՀՀ Վարչական դատարանի` բնակիչների օգտին կայացրած վճիռը: [ամբողջությամբ] 2 նոյեմբերի 2011թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՉՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԸ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՒԱՆԻ ԵՒ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ք.Երեւան) գրասենյակում տեղի ունեցավ «Հարավային Կովկասի կանաչ նախաձեռնություն - Հայաստան» հասարակական համախմբան` «Էկոլուր», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Հանուն կայուն զարգացման հիմնադրամ» ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի էկոլոգիական հարցերով զբաղվող ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ընթացիկ բնապահպանական գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: [ամբողջությամբ] 1 նոյեմբերի 2011թ. Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԻ Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն (ՔԱՆ) ՀԿ հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՔԱՆ եւ «Ժառանգության» ակտիվիստների ուղեկցությամբ միացավ ՀՀ բնապահպանության նախարարության առջեւ քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից կազմված «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիային` ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի: [ամբողջությամբ] 19 հոկտեմբերի 2011թ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է «S.O.S. ՍԵՒԱՆ» ԿԱՆԱՉ ԱԿՑԻԱՅԻՆ Երեւան: Քաղաքացիական ազգային նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Թորոսյանը հոկտեմբերի 19-ին մասնակցեց «S.O.S. Սեւան» կանաչ ակցիային, որն ուղղված էր Սեւանա լճի էկոհամակարգի եւ կենսաբազմազանությամբ հարուստ բնական լանդշաֆտի պահպանությանը: [ամբողջությամբ] 14 հոկտեմբերի 2011թ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում տեղի ունեցավ «առանց հղումների» ձեւաչափով քննարկում` նվիրված արդիական ազգային մշակութային խնդիրներին, հասարակության առջեւ ծառացած քաղաքակրթական մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք առնչություններին եւ Սփյուռքի «անձնագրավորման» անհրաժեշտությանը: [ամբողջությամբ] 13 հոկտեմբերի 2011թ. ՔԱՆ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՒ ԴՐԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում տեղի ունեցավ «առանց հղումների» ձեւաչափով քննարկում` նվիրված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի «Ժողովրդավարության բանաձեւը եւ կատարյալ ժողովրդավարություն կամ ինչպիսին պետք է լինի ժողովրդավարական խորհրդարանական համակարգը» նախագծին: [ամբողջությամբ] 12 հոկտեմբերի 2011թ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՆԱՉՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ԵՆ Երեւան: Օրերս Վրաստանի Թելավի քաղաքում տեղի ունեցավ Հարավային Կովկասի կանաչների` Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող մի շարք հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում կանաչների համախմբման եւ համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարները: Ընդունվեց Հարավային Կովկասի կանաչների սկզբունքները ներառող հայտարարություն, որը բաց է տարածաշրջանի բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների միացման համար: Հայտարարությանը, ի դեպ օրերս միացավ նաեւ Արցախի եվրոպական շարժումը: [ամբողջությամբ] 27 սեպտեմբերի 2011թ. ԹԵԼԱՎԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՆԱՉՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ Թելավի, Վրաստան: Քաղաքացիական ազգային նախաձեռնության ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանն ու Արմեն Թորոսյանը սեպտեմբերի 23-27 Վրաստանի Թելավի քաղաքում մասնակցեցին Վրաստանի կանաչների կուսակցության կողմից Եվրոպայի կանաչների կուսակցության աջակցությամբ կազմակերպած համաժողովին, որը նվիրված էր Հարավային Կովկասում էկոլոգիական, երիտասարդության, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: [ամբողջությամբ] 13 սեպտեմբերի 2011թ. ՔԱՆ-Ը ՄԱՍ ԿԱԶՄԵՑ ԱԼԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ 3 ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԻՆ Երեւան: Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Հայաստանի ազգային համակարգող, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի նախաձեռնությամբ 2011թ. սեպտեմբերի 13-ին Կոնգրես հյուրանոցումտեղի ունեցավ ԱլԳ ՔՀՀ 1–ին` Բրյուսելի, 2-րդ` Բեռլինի եւ 3-րդ` Պոզնանի հանդիպումների հայաստանյան մասնակիցների ժողովը, որին մասնակցեց նաեւ Քաղաքացիական ազգային նախաձեռնության համակարգող Հովսեփ Խուրշուդյանը: [ամբողջությամբ] 10 սեպտեմբերի 2011թ. ՔԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՎԻԶԱՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՒ ՄԵԴԻԱ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԻՆ Աղվերան: Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը սեպտեմբերի 8-10-ը Աղվերանում մասնակցեց Երեւանի մամուլի ակումբի կողմից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպած սեմինարին՝ «Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը վիզաների ազատականացմանը եւ մեդիային առնչվող ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով: [ամբողջությամբ] 1 սեպտեմբերի 2011թ. ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՐՊԱԿՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ. ԻՐԱՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ Երեւան: Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնություն հասարակական կազմակերպությունը վերսկսեց իր սեմինար-քննարկումների շարքը: Առաջին քննարկումը նվիրված էր Երեւան քաղաքում կրպակների ապամոնտաժման գործընթացին, դրա իրավական ասպեկտներին եւ սոցիալական հետեւանքներին: Հանդիպմանը մասնակցում էին հասարակական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, այդ թվում` իրավական ոլորտի, նաեւ փաստաբաններ, լրագրողներ եւ այլոք: [ամբողջությամբ] 28 հուլիսի 2011թ. ՔԱՆ ՀԿ-Ն ԸՆՏՐՎԵՑ ՈՐՊԵՍ ԱԼԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ 3-ՐԴ՝ ՊՈԶՆԱՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ Քաղաքացիական ազգային նախաձեռնություն հասարակական կազմակերպությունը հայաստանյան 23 այլ ՀԿ-ների հետ միասին ընտրվել է ս.թ. նոյեմբերի 28-30 Լեհաստանի Պոզնան քաղաքում տեղի ունենալիք Արեւելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության 3-րդ համաժողովի մասնակից: Ընդհանուր առմամբ ստացվել էր 500 հայտ: [ամբողջությամբ] 14 հուլիսի 2011թ. «ԱՋԱԿՑԵՆՔ ՇՈՒՇԻԻ ԵՒ ԲԵՐՁՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ» ԱԿՑԻԱ FaceBook-ի օգտատերերի զորակցությունը Արցախի երիտասարդությանը Երեւան: Մի քանի օրով Երեւանում էր Շուշիի «Աղավնի» ՀԿ (http://www.aravni.org) հիմնադիր, Փարիզից Շուշի հայրենադարձած Արմեն Ռաքեդջեանը: Նա բերել էր իր հետ Շուշիի երիտասարդական կենտրոնը զարգացնելու ծրագրեր, որոնց իրականացման համար օժանդակության կարիք ուներ: Կենտրոնը Արմենի անձնական եւ «Արցախբանկի» միջոցներով կահավորվել է գրասենյակային որոշ նվազագույն կահույքով եւ 10 համակարգիչներով: Սակայն դա բավարար չէր: Ծրագրի մասն է նաեւ անգլերեն լեզվի ուսուցման խմբերի կազմավորումը: [ամբողջությամբ] 3 հուլիսի 2011թ. ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Գյումրի: 2011թ. հունիսի 30-ից հուլիսի 2-ը Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ ներկայացուցիչ Հրայր Մանուկյանը հայաստանյան բազմաթիվ այլ հասարակական ակտիվիստների թվում մասնակցեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբի կողմից Գյումրիում կազմակերպած «Արեւելյան հործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի դերը հանրային կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինարին: Սեմինարի սկզբում բացման խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը: [ամբողջությամբ] 27 հունիսի 2011թ. ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ Երեւան: «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարական կազմակերպության դահլիճում հունիսի 25-ին տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Ադրբեջանա-Արցախյան հակամարտություն. ռազմական հաղթանակ, դիվանագիտական անորոշություն» թեմայով: [ամբողջությամբ] 23 մայիսի 2011թ. ԿՈՄԻՏԱՍԻ 5, 3, 7/1 ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ Երեւան: Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը վարույթ է ընդունել Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումը ընդդեմ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ների, ինչպեսեւ բավարարել է հայցվորների միջնորդությունը եւ որպես հայցի ապահովման միջոց արգելել է պատասխանողներ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ներին, ինչպես նաեւ վերջիններիս աշխատակիցներին Երեւան քաղաքի Կոմիտաս պողոտա 5 հասցեում շինարարության իրականացումն ու ծառահատումները: [ամբողջությամբ] 19 մայիսի 2011թ. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՏԻԳՐԱՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ Երեւան: Այսօր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. [ամբողջությամբ] 17 մայիսի 2011թ. ՔԱՆ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ «ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՏԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ Երեւան: Քաղաքացիական ազգային նախաձեռնություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արփինե Մաթեւոսյանը այցելեց «Զատիկ» մանկատուն, ծանոթացավ երեխաներին հուզող խնդիրներին: Նա լսեց մանկատան երեխաների կարծիքը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի` մանկատները փակելու հայտարարության մասին: Նա նաեւ ՔԱՆ-ի կողմից մանկատան սաներին նվիրեց 20-ից ավելի կրթական տեղեկատվական եւ գեղարվեստական գրքեր: Արփինե Մաթեւոսյանի` այս այցին եւ մանկատները փակելու խնդրին նվիրված հոդվածը կներկայացնենք հաջորդիվ: 16 մայիսի 2011թ. ԿՈՄԻՏԱՍԻ 5 ՀԱՍՑԵԻ ՇՐՋԱԿԱ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ Երեւան: Կոմիտասի 5 հասցեում «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից (տնօրեն` Էդվարդ Քեշիշ Աբրամ) իրականացվող ապօրինի շինարարության կասեցման պահանջով շրջակա շենքերի բնակիչները կոլեկտիվ հայտով այսօր դիմեցին դատարան: [ամբողջությամբ] 6 մայիսի 2011թ. ԿԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿԻՆ 2010թ. ապրիլի 17-ին կյանքից վաղաժամ հեռացավ Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Կարինե Հովսեփյանը: Արդեն մեկ տարի է, ինչ նա մեզ հետ չէ. այդ առիթով մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները հավաքվել էին Եռաբլուրում: [ամբողջությամբ] 20 ապրիլի 2011թ. ՔԱՆ-Ը ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ՍԵՒԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ Երեւան: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` որպես Սեւծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության ծրագրի (2007-2013թթ.) ազգային հաղորդակցման մարմին, եւ Ռումինիայի տարածքային զարգացման ու զբոսաշրջության նախարարությունը` որպես ծրագրի Համատեղ կառավարման մարմին, տեղեկացրել են, որ շուտով մեկնարկելու է ծրագրային առաջարկների ընդունման երկրորդ փուլը: [ամբողջությամբ] 16-18 ապրիլի 2011թ. ՔԱՆ-Ը ՄԱՍ ԿԱԶՄԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ Թբիլիսի: Քաղացիական ազգային նախաձեռնության համակարգող Հովսեփ Խուրշուդյանը «Բաց հասարակություն Վրաստան հիմնադրամ» եւ «Եվրասիա համագործակցության հիմնադրամ» կազմակերպությունների կողմից նախաձեռնած «Հայաստան-Վրաստան քաղաքացիական հասարակությունների երկխոսություն» ծրագրի շրջանակներում մասնակցեց ծրագրի երկրորդ փուլին` «Հայաստան-Վրաստան քաղաքացիական հասարակությունների երկխոսության զարգացում» համաժողովին: Համաժողովին մասնակցում էին երկու երկրների քաղաքացիական հասարակությունների, այդ թվում ԶԼՄ-ների շուրջ 40 ներկայացուցիչներ: [ամբողջությամբ] 14-15 ապրիլի 2011թ. ՔԱՆ-Ը` «ԱՋԱԿՑԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ Երեւան: Քաղացիական ազգային նախաձեռնությունը մաս կազմեց «Եվրոպական Համագործակցություն հանուն Ժողովրդավարության» կազմակերպության (ԵՀԺ) եւ Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն երեւանյան գրասենյակի (ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ) նախաձեռնած «Աջակցելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» կոնֆերանսին: Կոնֆերանսը կազմակերպվել է ԱՄՆ «Ազգային Ներդրում հանուն Ժողովրդավարության» (National Endowment for Democracy/NED) հիմնադրամի աջակցությամբ: [ամբողջությամբ] 11-12 ապրիլի 2011թ. ՔԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՑԵԼԵՑ ՋԱՎԱԽՔ Ախալքալակ, Նինոծմինդա: Քաղացիական ազգային նախաձեռնության համակարգող Հովսեփ Խուրշուդյանը «Բաց հասարակություն Վրաստան հիմնադրամ» եւ «Եվրասիա համագործակցության հիմնադրամ» կազմակերպությունների կողմից նախաձեռնած «Հայաստան-Վրաստան քաղաքացիական հասարակությունների երկխոսություն» ծրագրի շրջանակներում մասնակցեց «Հետազոտական այցելություն Ջավախք» ծրագրին: Համատեղ հայ-վրացական 6-հոգանոց խումբը Ախալքալակ եւ Նինոծմինդա այցելության ընթացքում հանդիպումներ ունեցավ տեղի ՏԻՄ ղեկավարների, քաղաքացիական հասարակության, այդ թվում մամուլի ներկայացուցիչների հետ: Այցելության ընթացքում հավաքագրված նյութերը եւ դրանց հիման վրա կատարված վերլությունները ամփոփվեցին առանձին հաշվետվության մեջ, որը կներկայացվի Թբիլիսիում ս.թ. ապրիլի 16-17-ին տեղի ունենալիք «Հայաստան-Վրաստան քաղաքացիական հասարակությունների երկխոսության զարգացում» համաժողովի ժամանակ: 6 ապրիլի 2011թ. ՀԵՂԱՖՈՐՈՒՄԸ ՔԱՆ-ՈՒՄ Երեւան: Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը իր մեծ դահլիճում հյուրընկալեց ՀեղաՖՈՐՈՒՄ-ի «Նոր Մարդ» խմբին: Խմբի անդամ երիտասարդները, տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, այդ թվում ՔԱՆ-ի երիտասարդ ակտիվիստներ, քննարկեցին հետագա գործողություններին միտված ծրագրերը: Մասնակիցներից յուրաքանչյուրը նաեւ թվարկեց այն արժեքները, որոնք տեսնում է գերակա Նոր Մարդու համար: [ամբողջությամբ] 30 մարտի 2011թ. ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ «Նախ անտեսում են քեզ, հետո` արհամարհում, ապա հարձակվում են քո վրա, իսկ վերջում դու հաղթում ես». Մահաթմա Գանդի: [ամբողջությամբ] 24 մարտի 2011թ. ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒՂՂԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Երեւան: Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, շուրջ երեք տասնյակ հասարակական, այդ թվում` իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում` ՔԱՆ ակտիվիստներ, ստանձնեցին պետության պարտավորությունը եւ կանխեցին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքին սպառնացող վտանգը` միասնական ուժերով տեղադրելով հացադուլավորի համար օրենքով չարգելված վրանը: [ամբողջությամբ] 23 մարտի 2011թ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻԱՑԱՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱԳՐԻՆ Արդեն 8-րդ օրն է, ինչ Երեւանի ազատության հրապարակում հացադուլի մեջ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր եւ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` այդ կերպ արտահայտելով իր ընդվզումը ներկա վիճակի եւ ահազանգը երկրի վտանգված ապագայի համար: [ամբողջությամբ] 15 մարտի 2011թ. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ ՍԿՍԵՑ, ԱՆՎԱՆԵԼՈՎ ԱՅՆ «ԾՈՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» Երեւան: Ելույթ ունենալով Համազգային թատրոնում կազմակերպված հավաքում, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայտարարում է հացադուլ, որն անվանեց «Ծոմ Ազատության»: [ամբողջությամբ] 25 փետրվարի 2011թ. «ԱՐՑԱԽ. ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» Սեմինար-քննարկում Երեւան: Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) հասարակական կազմակերպության դահլիճում` «Հայկական օրակարգով քաղաքացիական ժողով» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» վերտառությամբ սեմինար-քննարկում` նվիրված Արցախի պետականության պատմական ակունքներին, ինչպեսեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման միջազգային իրավական հիմքերին: [ամբողջությամբ] 12 փետրվարի 2011թ. ՔԱՆ-Ը ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՆՈՒՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ 11-12 փետրվարի 2011թ., Թբիլիսի (Վրաստան): Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) փորձագետ Արմեն Թորոսյանը ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակության կազմում մասնակցեց «Հանուն Կովկասի կայունության» խորագրով տարածաշրջանային համաժողովին, որը Եվրոպայի «Կանաչների համաժողով» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի Կանաչների կուսակցությունը: [ամբողջությամբ] 4 փետրվարի 2011թ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ Այսօր ՔԱՆ-ի դահլիճում տեղի ունեցավ «Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովի» 2011թ. անդրանիկ հավաքը: Հավաքի մասնակիցները քննարկվեցին 2011թ.-ին խմբի անելիքները: Որոշվեց կենտրոնանալ հիմնական երկու եւ երկրորդական երկու խնդիրների վրա. Հիմնական. 1. Աջակցություն Արցախի քաղաքացիական հասարակության կայացմանը 2. Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ Երկրորդական. 1. Երկպալատ խորհրդարանի` իշխանությունների կողմից առաջարկվող տարբերակի քննարկում, 2. Մեծ Բրիտանիայում լույս տեսած եւ Ռուսաստանում վերահրատարակված հանրագիտարանում Հայաստանի մասին պարունակվող կեղծ տեղեկությունների դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու/նման գործընթացին զորակցելու գործողություններ: Խմբի հավաքները տեղի կունենան ամեն որբաթ օրը կամ 14 օրը մեկ անգամ ժ. 18.30-ին ՔԱՆ-ում: -------------------------------------------------------------------------------- 2016Թ. 18 փետրվարի, 2016 Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային ուղերձը -------------------------------------------------------------------------------- 2015Թ. 26 ապրիլի, 2015 One Hundred Years of Exile -------------------------------------------------------------------------------- 11 ապրիլի, 2015 Remembering the Armenian Genocide by Raffi K. Hovannisian -------------------------------------------------------------------------------- 16 մարտի, 2015 Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը -------------------------------------------------------------------------------- 27 փետրվարի, 2015 Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին -------------------------------------------------------------------------------- 23 փետրվարի, 2015 Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ջովաննի Ռիչուլլիին -------------------------------------------------------------------------------- 13 փետրվարի, 2015 Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկիին -------------------------------------------------------------------------------- 10 փետրվարի, 2015 Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Մորթեն Էնբերգին -------------------------------------------------------------------------------- 2 փետրվարի, 2015 Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը -------------------------------------------------------------------------------- 26 նոյեմբերի, 2014 ՔԱՆ-ը նախաձեռնեց հանրային օրակարգի ձեւավորման գործում կուսակցությունների դերի քննարկումը -------------------------------------------------------------------------------- 13 նոյեմբերի, 2014 Րաֆֆի Հովհաննիսյանի անդրադարձը -------------------------------------------------------------------------------- 2013Թ. 26 հունվարի, 2013 Վիշեգրադի երկրների եվրաինտեգրման փորձը՝ Հարավային Կովկասի երկրների համար -------------------------------------------------------------------------------- 2012Թ. 28 սեպտեմբերի, 2012 ՔԱՆ ներկայացուցիչը «Ժողովրդավարական կառավարման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի հզորացում» սեմինարում -------------------------------------------------------------------------------- 21 սեպտեմբերի, 2012 ՀՀ անկախության տոնի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ուղերձով -------------------------------------------------------------------------------- 9 հուլիսի, 2012 ՔԱՆ-ը միանում է ԶԼՄ-ներին ուղղված կոչին` կապված ԿՂՀ-ում առաջիկա նախագահական ընտրությունների հետ ՔԱՆ-ը դիտարկեց Թեղուտի հանքավայրի շահագործման տնտեսական օգտավետության եւ բնապահպանական հետեւանքների խնդիրները -------------------------------------------------------------------------------- Հայաստանի ընտրողների ազգային հարցումը The Gallup Organization նոյեմբեր 2006թ. (ռուսերեն, 4987 Կբ) -------------------------------------------------------------------------------- Հղումներ * www.acnis.am Ռազմավարական եւ Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոն Press Release | Calendar | About us | Contact us